• 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Մալաթիա-Սեբաստիայում թեժ պայքար է սպասվում

241155573148«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախանշվում է, թե որ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ով է առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Երեւան քաղաքի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, լուրջ դիմակայություն է սպասվում: Նախ նշենք, որ այս ընտրատարածքի ընտրողների թիվը, համաձայն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տված տեղեկանքի, գերազանցում է 222 հազարը:


Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, նրա եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, 28-ամյա Արտակ Ալեքսանյանի, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի՝ Մարտին Սարգսյանի անունները:


ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակում չի բացառվում, որ կլինի ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակում շրջանառվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անունը, որը Սամվել Ալեքսանյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:


Ընդդիմադիր առաջին դաշինքի՝ «Ելք»-ի ռեյտինգային ցուցակով էլ հավանաբար կառաջադրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը:


Այստեղ գուցե առաջադրվի նաեւ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 278


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն