• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սերժ Սարգսյանը արձակեց առաջին կրակոցը

սերժԵրեկ ՀՀԿ կենտրոնական գերասենյակում տեղի ունեցավ կուսակցության գերագույն մարմնի և խորհրդի նիստերը, որոնց մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել նաև ելույթով: Սերժ Սարգսյանը անուններ տալով անդրադարձ է կատարել կուսակցությունից հեռացածներին կամ նրանց ովքեր պատարստվում են հեռանալ կուսակցությունից.«Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- իր ելույթում նկատել է Սերժ Սարգսյանը:


Փաստացի սա առաջին, նախազգուշական կրակոցն էր Սերժ Սարգսյանի կողմից: Նա զգուշացնում է կուսակցույթունից հեռացածներին, որ առանց ՀՀԿ նրանք ապագա չունեն և կարող են կորցնել իրենց հացը, ջուրը անգամ կյանքը, եթե դեմ դուրս գան «բնության»,  այսինքն ՀՀԿ-ի օրենքներին: Իհարկե Սերժ Սարգսյանը այս ամենը ասել է փոխաբերական իմաստով, որպեսզի որևէ մեկը չկարողանա նրան մեղադրել նախընտրական այս ժամանակաշրջանում ուղիղ սպառնալիքներ անելու մեջ, սակայն հասկացողները միանշանակ հասկանում են, թե ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը:


Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը իսկապես պետք է քննության առնվի հանրության և քաղաքական գործիչների կողմից: Նման հայտարարությունը մի բան կարող է նշանակել, որ առաջիկայում կարող են լինել հաշվեհարդարներ, որը միանշանակ կազդի ընտրական պրոցեսների վրա: Չպետք է բացառել, որ առաջիկա օրերին մենք արդեն կլսենք, թե ինչպես են ուժային ու հարկային կառույցները ճնշումներ սկսկում ՀՀԿ-ից հեռացածների և նրանց աջակիցների նկատմամբ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 458


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր