• 14:41 – «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 14:41 – «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը 

Փրկեք հղի կանանց. Բաց նամակ ՀՀ նախագահին


ՓՐԿԵ՛Ք  ՀՂԻ  ԿԱՆԱՆՑ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ  ՆԱԽԱԳԱՀԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻՆ, ԱԱԾ  ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ  ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Հարգարժան պարոնայք, ձեզ եմ դիմում, որպես «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում»  հասարակական կազմակերպության նախագահ: Երեկ` 26.01.2017թ. «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց էր տվել  shame. am  կայքի խմբագիր, հանրության մեջ «Շիզոլինի» մականվամբ հայտնի Արտյոմ Խաչատրյանը, որի հայտարարությունըմեծ զայրույթ ու անհանգստություն է առաջացրել և՛ մեր կազմակերպության անդամ, և՛ բազմաթիվ այլ բազմազավակ մայրերի ու հարյուրավոր հայերի մոտ: Վստա՛հ եմ, որ կատարվածի առթիվ անհապաղ միջոցներ կձեռնարկեք, քանի որ տեղի ունեցածը խորթ է ու անտանելի մեր ազգի կամ, առհասարակ,  ցանկացած նորմալ մարդու համար:

Ընտանիքը մեզանում միշտ սրբություն է համարվել, իսկ կանանց ու երեխաների  հանդեպ  հատուկ  վերաբերմունքը  մեր ազգի առանձնահատուկ հատկանիշներից է: Սակայն, վերը նշված անձնավորությունը հայտարարել էր ինչ-ինչ քաղաքական, թե իր անձնական խնդիրներից ելնելով, որ՝ ցիտում եմ. «անձնական թշնամի կհամարեմ այն նախընտրական ցուցակի բոլոր անդամներին, ներառյալ հղի կանանց…»: Նույն օրը նույն անձը գրել էր ֆեյսբուքում. «Այդ ցուցակի առաջին համարից  վերջինին կդիտարկեմ որպես իմ անձնական թշնամի ու shame. am-ի տիրույթում կպղծեմ անասելի ձևով, ներառյալ հղի կանանց...»  Միթե ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՊՂԾԵԼՈՒ սպառնալիք հնչեցրած անձնավորությունը, որն առանց այն էլ հայտնի է սկանդալային ու անմաքուր այլ պատմություններով, պիտի շարունակի լրագրության քողի տակ այլասեռել մթնոլորտը և գործել անթույլատրելի ու զազրելի կերպով:

Անկախ  նրանից, թե ինչ հովանավորներ ունի այդ անձը կամ ինչ շահեր է սպասարկում և, նույնիսկ, եթե նրան աջակցում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչի մասին միառժամանակ առաջ գրել էր դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, դա չի կարող լինել ամենաթողության առիթ ու հղի կանանց պղծելու հիմք: Մենք դա չենք հանդուրժելու:

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ՝ Մարգարիտա Հովսեփյան

 

Նյութը Xnews.am

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 3082


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն