• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Թագավորը մերկ» է. բուրգը կարող է քանդվել

սերժՇաբաթներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ երկու գործիչներ հայտարարեցին ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին: Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Դալաքյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրանն Օհանյանը  քաղաքական հայտ ներկայացնելով հայտարարեցին նաև, որ պայքարելու են գործող իշխանությունների դեմ:


Նրանց հայտարարությունը իսկապես հետաքրքիր քաղաքական քայլ էր: Որքան էլ իշխանությունները փորձեն այդ գործիչներին ներկայացնել, որպես իշխանության խաղի մաս, միևնույնն է  նկատելի է, որ նրանք իրենց խաղն են խաղում: Այս երկու գործիչներն էլ նեղացած են Սերժ Սարգսյանից և դժվար է պատկերացնել, որ նրանք այդքան նվաստացումներից հետո կխաղան Սերժ Սարգսյանի խաղը:


Սեյրան Օհանյանը և Վիկտոր Դալաքյանը նախկինում լինելով իշխանության մաս և գործելով ընդդիմադիր դաշտում, հստակ մեսիջ են ուղարկում իշխանական շրջանակներին, որ Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալը այդքան էլ դժվար և վտանգավոր քայլ չէ: Այս երկու գործիչներն էլ հասկանում են, որ իշխանական վերնախավում կան բազմաթիվ գործիչներ, որոնք հոգնել են Սերժ Սարգսյանի կուլիսային քաղաքականությունից, նրանք հոգնել են գործող նախագահի թակարդներից և ցանկանում են մի այնպիսի ղեկավար, որը կլինի խիստ, բայց միևնույն ժամանակ կպահի իր թիմին ու ամեն հարմար առիթի` իր անձնական շահերի համար վաճառքի չի հանի սեփական թիմակիցներին:


Եթե ավելի հակիրճ գրենք, ապա կստացվի, որ Դալաքյանն ու Օհանյանը հայտարարում են, որ «թագավորը մերկ»  է ու պետք չէ վախենալ ասել այդ ճշմարտությունը: Հիմա մնում է սպասել, որ Սերժ Սարգսյանից շատ ու շատ նեղացածներ՝ հրապարակային կամ ծածուկ կհամաձայնվեն այս գործիչների ու նրանց քաղաքական հովանավոր Ռոբերտ Քոչարյանի հետ ու դեմ դուրս կգան Սերժ Սարգսյանի շինած համակարգին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 316


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր