Անի Հովհաննիսյանը 1.000.000 դրամ է պահանջել ՎՏԲ բանկից արատավորող նյութերի հրապարակումը դադարեցնելու դիմաց
 
  • 10:07 – ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Անի Հովհաննիսյանը 1.000.000 դրամ է պահանջել ՎՏԲ բանկից արատավորող նյութերի հրապարակումը դադարեցնելու դիմաց. Դատավոր

 

ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մելքոնյանս, հետազոտելով թիվ ԵԱՔԴ/0248/01/06 քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182հոդվածի 1-ին մասով, 182հոդվածի 2-րդ մասի 3.1կետով

ՊԱՐԶԵՑԻ

    Նախաքննական մարմինը Անի Արթուրի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում՝ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016թվականի ապրիլի 14-ին պահանջել է 300.000ՀՀ դրամ գումար և 2016թվական մայիսի 3-ին Վարդիթեր Գիշյանի միջոցով ստացել է զգալի չափի՝ 300.000ՀՀ դրամ գումար: Այսպես. Անի Հովհաննիսյանը իրավաբանական անձ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև հրապարակումների սպառնալիքով խոշոր չափի՝ մեկ միլիոն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ 2016թվականի փետրվարի 2-ից մինչև 2016թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում «Analitik.am» լրատվական կայքով պարբերաբար «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել՝ ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի գործունեության վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ: Այդ նպատակով «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, իր իրական մտադրությունը քողարկելով, հանձնարարել է նրան իբրև բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը մամուլով լուսաբանելու և գովազդելու համար «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին: Իրականում Անի Հովհաննիսյանը պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների  ազդեցությամբ արվող գումարային պահանջը: Ինգա Կիրակոսյանը 2016թվականի մարտի 10-ին, 11-ին, 14-ին իր բնակարանի /010/52-53-08 հեռախոսահամարից զանգահարել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության /010/51-37-49 հեռախոսահամարին և հիշյալ ընկերության գովազդի ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարքեթոլոգ Արմինե Սամվելի Մնացականյանին առաջարկել է «Analitik.am» լրատվական կայքով բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու, գովազդելու կապակցությամբ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հետ կնքել ֆինանսական համագործակցության պայմանագիր: Արդեն 2016թվականի մարտի 15-ին Ինգա Կիրակոսյանը նույն հեռախոսահամարով կայացած խոսակցության ընթացքում տվյալ իրադրությունում չգիտակցելով իր գործողության հանրության համար վտանգավոր բնույթը, գործելով անզգուշությամբ, առաջարկել է Արմինե Մնացականյանին կնքել համագործակցության պայմանագիր և 1.000.000ՀՀ դրամ վճարել «Անալիտիկ» ՍՊ ընկերությանը, սակայն մերժում է ստացել: Բանկի կողմից մերժում ստանալու մասին տեղեկացվելուց հետո՝ 2016թվականի մարտի 17-ից սկսած, Անի Հովհաննիսյանն, իրագործելով իր սպառնալիքը, շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ հրապարակել վարկաբեկիչ տեղեկություններ և այդ ընթացքում հանձնարարել է Ինգա Կիրակոսյանին կրկին զանգահարել բանկ և պարզել նրանց դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին: Ինգա Կիրակոսյանը 2016թվականի ապրիլի 4-ին մեկ անգամ ևս 096-03-36-03 հեռախոսահամարից զանգահարել է բանկի /010/51-37-49 հեռախոսահամարին և Արմինե Մնացականյանի հետ խոսակցության ընթացքում ճշտել համագործակցության վերաբերյալ բանկի դիրքորոշումը, սակայն կրկին մերժում է ստացել: Այդ մասին տեղեկացվելուց հետո Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքով մինչև 2016թվականի ապրիլի 30-ը շարունակել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը: Այսինքն՝ Անի Հովհաննիսյանին վերագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 182հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 462


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն