• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Չորրոդ ընտրատարածքում ֆավորիտը հայտնի է. ընդդիմության շանսը

Beglaryan311212Առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Այս պահին դեռևս հստակեցվում են, թե ռեյտինգային համակարգող ովքեր և որտեղ են մասնակցելու: Իշխանական դաշտում բոլորը սպասում են նախագահ Սերժ Սարգսյանի անձնական որոշմանը, իսկ ընդդիմադիր դաշտի մեծ մասում դեռևս վերադասավորումներ են:


Այս օրերին եզակի գործիչներ կան, որոնք հայտարարում են, թե որտեղ են առաջադրելու իրենց թեկնածությունը: Նման գործիչներից մեկն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն է: Նա հայտարարել է, որ առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում: Այս կապակցությամբ օրերս Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Ինչպես գիտեք այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում։ Առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները»:


Այս ընտրատարածքում իշխանությունները ունեն երկու հավանական թեկնածու՝ առաջինը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է` Հակոբ Բեգլարյանը կամ Գագիկ Բեգլարյանի մեկ այլ ազգական, իսկ մյուս հավանական թեկնածուն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է՝ Դավիթ Սեդրակյանը: Դիտարկելով իշխանության հավանական թեկնածուներին, ապա կարելի է փաստել, որ թիվ 4 ընտրատարածքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ֆավորիտ է: Գրագետ աշխատանքի դեպքում, այս ընտրատարածքում ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի դեմքով կարող է հաղթել:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 562


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր