• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ս. Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաև, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առևտրային գործընկերներից է:

12485

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարութան կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար: Հանդիպմանը քաղաքական և տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարևորվել է նաև մշակութային, գիտակրթական, ռազմական և մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել  ս.թ. ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր:

Նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ շարունակելու երկու երկրների միջև զարգացնել առկա համագործակցությունը և նպաստելու փոխգործակցության նոր ոլորտների ներգրավմանը երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 706


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր