• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Ես բոլորին կպատմեմ, թե ինչու սեփական երկրում հետույքիդ հարված ստացար». Ռադայի պատգամավորը՝ Սաակաշվիլիին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Բորիս Ֆիլատովն Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին սպառնացել է  դատի տալ իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Այս մասին Դնեպրոպետրովսկի նահանգապետի նախկին տեղակալ Ֆիլատովը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դու պատասխան կտաս «ավազակ եւ ռեյդեր» արտահայտության համար: Բոլոր ապացույցներով: Իսկ ես բոլորին կպատմեմ, թե ինչու սեփական երկրում հետույքիդ հարված ստացար… «Իմեդի» հեռուստաընկերության ոչնչացման, բանտարկյալների բռնաբարության եւ հոգեմետ դեղորայքների հանդեպ քո թուլության մասին»,-  հայտարարել է պատգամավորը:

Ֆիլատովի պնդմամբ, Սաակաշվիլին «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ից պատգամավորության թեկնածու Սերգեյ Բերեզենկոյի նախընտրական արշավի ժամանակ օգտագործում է դրածո թեկնածուի: «Բերեզենկոյի անձնական թիկնապահը գրանցված է որպես տեխնիկական թեկնածու»,- հայտնել է Ֆիլատովը:

Ավելի վաղ Ֆիլատովը մեղադրել էր Բերեզենկոյին ընտրողներին կաշառելու մեջ եւ Օդեսայի նահանգապետին կոչ էր արել «բաժանել փողերը»: Սաակաշվիլին ի պատասխան Ֆիլատովին անվանել էր ավազակ եւ սրիկա:

Բորիս Ֆիլատովը Ռադայի անկուսակցական պատգամավոր է, Իգոր Կոլոմոյսկիի մերձավոր համախոհը:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 582


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր