• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»

Տեր-Պետրոսյան«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրարանցում է առաջացրել հանրության որոշակի շերտերում, սոցիալական ցանցերում, մամուլում։ Այն դեպքում, երբ այդ ելույթն ուղղված չէր ո՛չ մամուլին, ո՛չ էլ, առավել ևս, հասարակությանը։


Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցել է, որ իր ելույթներում ավելի շատ հարաբերվում է իշխանության կամ աշխարհաքաղաքական որևէ բևեռի, որպես կանոն՝ Ռուսաստանի հետ։ ՀԱԿ համագումարի նրա ելույթը ևս բացառություն չէր։ Հայաստանում այլևս ամենայնն ավելի քան ռուսական է.


Ռուսական է իշխանությունը, ռուսական է կառավարությունը, ռուսական է գործող ընդդիմության մեծ մասն ու որպես ընդդիմություն կերտվող մյուս մասը։ Այս պայմաններում նա հայտ է ներկայացնում ռուսականության ծիրին մեջ կատարելու գործառույթ, որին հայկական քաղաքական համակարգի մյուս մասնակիցները  կամ պատրաստ չեն, կամ ընդունակ չեն։


Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է իրականացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ձախողվեց ապրիլյան պատերազմում։


Ու քանի որ Հայաստանի իշխանությունը ևս հայտարարել է այդ պլանին առնվազն չընդդիմանալու իր պատրաստակամության մասին, Տեր-Պետրոսյանն առաջարկում  է այդ գործարքի քարոզչական մասի իրականացումը՝ ամենայն հավանականությամբ, ապագա խորհրդարանում, կամ որ նույնն է՝ իշխանական համակարգում որոշակի ներգրավվածության դիմաց։


Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «բանալին Ռուսաստանում է», որն իրականում նշանակում է, որ նա ընդունում է՝ Հայաստանում իշխանության ձևավորման բանալիին՝ Ռուսաստանի տիրապետելու փաստը։ Որովհետև իրականում Ռուսաստանում է ղարաբաղյան հարցի ոչ թե լուծման, այլ առհավետ չլուծման ու այդպիսով տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման բանալին, ինչի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն էլ հայտնում է անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Կընդունվի նրա առաջարկը Հայաստանի իշխանության ու, որ երևի ավելի կարևոր է, առաջարկի հեղինակի համար՝ Ռուսաստանի կողմից, ցույց կտա ժամանակը։


Իսկ մինչ այդ Տեր-Պետրոսյանի ելույթի հանրային արձագանքները կլցնեն քաղաքական օրակարգի վակուումը, որն ամեն օրվա հետ ավելի ցայտուն է դառնում ընտրություններին մոտենալուն զուգընթաց։ Դա ևս մեկ ծառայություն է իշխանությանը, որը քաղաքական բանավեճի անվան տակ իրեն հարմար խորհրդարան ձևավորելու խնդիր ունի»:


 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 258


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր