• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Հակամարտության կարգավորումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա». Դ. Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տված հարցազրույցում կարեւոր շեշտադրումներ էր անում Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց.

«Համապարփակ կարգավորման շրջանակում բանակցությունների միջոցով պետք է համաձայնություն ձեռք բերվի մի շարք տարրերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը, հարակից տարածքների վերադարձը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ։ Բացի դրանից պետք է լինեն անվտանգության իրական, ամուր երաշխիքներ, ինչը ենթադրում է նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»:

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից ԳԱԼԱ-ի լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Ջ. Ուորլիքի այդ շեշտադրումների վերաբերյալ: Բաբայանը նշեց, որ ընդհանուր առմամբ Արցախը սահմանին միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարին դեմ չէ, սակայն, ըստ նրա, որոշ հարցեր պետք է հստակեցվեն, թե երբ է լինելու այդ ուժերի տեղակայումը, ինչ ձեւով եւ կոնկրետ որտեղ են տեղակայվելու այդ ուժերը.

Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան

«Մենք ասում ենք, որ եթե արդեն վերջնականապես հարցը կարգավորվի, Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, ճշտվեն սահմանները, Արցախը ճանաչի Ադրբեջանին, միգուցե այդ ժամանակ խաղաղապահները սիմվոլիկ ձեւով երկու պետությունների սահմանի երկայնքով տեղակայվեն, կրկնում եմ՝ խորհրդանշական տեղակայման մասին է: Բայց միգուցե հետո դրա անհրաժեշտությունը չլինի, վերջապես արդեն ավելի քան 2 տասնամյակ է խաղաղությունը պահպանվում է ուժերի կողմից, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախն ու Ադրբեջանը կարող են գոյատեւել որպես իրարից անկախ պետություններ: Սա լավագույն ձեւն է, ապացույցն է պրակտիկայում, որ այդ պետությունները կարող են եւ գոյություն ունեն որպես հարեւաններ, որպես անկախ երկու պետություններ: Եվ այս օրինակը պետք է ծառայի այլ հակամարտ գոտիներում»,- ասաց Դ. Բաբայանը:

Հատկանշական է, որ նախկինում մի քանի անգամ ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից է հայտարարություն եղել ԼՂ-Ադրբեջան սահմանին ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Այս անգամ Ուորլիքն է այս մասին հայտարարում՝ իր խոսքում շեշտադրելով, թե ենթադրվում է, որ  միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում կլինի: Դ. Բաբայանը նշեց.

«Այս հարցն այնքան հեռավոր ապագայի խնդիր է, որ մենք սկսում ենք էլի «քաղաքական կիկոսությամբ» զբաղվել՝ ով է լինելու, ինչ է լինելու, միգուցե այդ խաղաղապահ ուժերը լինեն արցախա-ադրբեջանական համատեղ, միգուցե լինի Ուգանդայից ինչ-որ ուժ, դա հեռավոր ապագայի հարց է»:

Իսկ ինչպիսի՞ն է արցախյան կողմի դիրքորոշումը Ջ.Ուորլիքի՝ հարակից տարածքների վերադարձի մասին հայտարարության վերաբերյալ: Դ. Բաբայանն ասում է, թե դա այն հարցն է, որը միշտ բարձրացվում է Ադրբեջանի կողմից, սակայն պաշտոնական Ստեփանակերտի համար պարզ չէ նաեւ այն հարցը, թե հարակից տարածքներ ասելով կոնկրետ որ տարածքներն ի նկատի ունի ամերիկացի համանախագահը:

«Այդ հարցն Ադրբեջանը միշտ բարձրացնում է, Ղարաբաղի հետ միասին հիմա էլ Երեւանն ու Սեւանն է ուզում: Բայց Ուորլիքն ինքն ասել է մի կարեւոր հանգամանք, որը պետք է շեշտադրենք… կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ: Հիմա ամեն ինչ կարելի է կարգավորել, եթե բոլոր կողմերը համաձայն են բոլոր հարցերին: Մենք միշտ ասում ենք, որ մենք այս գործընթացում ազնիվ ենք, ու մեզ համար չկա վերադարձ անցյալին, թե կարգավիճակի եւ թե սահմանների առումով: 1991 թվականի հին սահմաններով Արցախը չի կարող գոյատեւել որպես անկախ պետություն: Բայց այն, որ սահմանների հարցը պետք է կարգավորվի, սա էլ է փաստ, մենք պատրաստ ենք կարգավորելու Ադրբեջանի հետ, բայց դրա համար պետք է իրար հետ խոսենք, բանակցենք, առանց դրա ոնց ենք կարգավորելու, բայց առանց վերադարձ անցյալի: Արցախը պետք է ի վիճակի լինի իր սեփական անվտանգությունն ապահովել: Ադրբեջանի համար հարակիցն իր սահմանների երկայնքով բոլոր հարակից պետությունների տարածքներն են, այդ թվում՝ Երեւանը, Սեւանը, Դաղստանը, Զանգեզուրը, Արցախը լրիվությամբ: Մենք էլ ունենք խնդիրներ Ադրբեջանի հետ, իրենք էլ մեր տարածքներն են զավթել»,- ասաց Դ. Բաբայանը:

Այդուհանդերձ Բաբայանը Ջ. Ուորլիքի հայտարարությունները հավասարակշռված է գնահատում.

«Ինքն ասում է՝ հարցը կա, Ադրբեջանը հարցը բարձրացնում է, հետո ասում է՝ կարգավիճակն էլ պետք է որոշվի: Այսինքն փորձում է ինչ-որ ձեւով բալանս պահի, ոչ թե ասում է, որ այսպես է լինելու»:

Ի վերջո արդյո՞ք արցախյան կողմը պատրաստ է տարածքային զիջումների, հացրեցինք Դ. Բաբայանին: Նա արձագանքեց.

«Հակամարտության կարգավորումը չի կարող լինել զիջումների հիման վրա, այն պետք է լինի փոխզիջումների: Փոխզիջումն այն է, որ երկու կողմերն էլ գնան ինչ-որ փոխադարձ զիջումների, ընդ որում այդ զիջումներում չպետք է հավասարակշռվածությունը փոփոխվի, մի կողմին դնի ավելի տկար՝ խոցելի իրավիճակում: Փոխզիջման հազարավոր տարբերակներ կան»:

Հերմինե Մկրտչյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 535


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր