• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Արցախի հարցը պետք է շուտափույթ լուծվի եւ դրա համար պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն»

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դարձյալ լարված է, ինչն արցախցի քաղաքական գործիչ Վահան Բադասյանի բնորոշմամբ ամենեւին էլ կապված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքի վերջին հայտարարությունների հետ` հարակից տարածքների վերադարձի, սահմանին միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին:

ԳԱԼԱ-ի զրուցակցի կարծիքով խնդիրը նրանում է, որ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, ու եթե հետպատերազմյան շրջանում հակառակորդ երկիրը վախենում էր կտրուկ գործողություններ իրականացնելուց, ապա այժմ իրավիճակ է փոխվել. «Հիմա ոչ վախենում է, ոչ հարգում է, պատճառը Հայաստանի կեցվածքն է, պատճառը Հայաստանի իշխանությունների կազմակերպվածության աստիճանն է, պատճառը միջազգային հարաբերություններում Հայաստանի իշխանությունների դիրքն ու դերակատարությունն է: Հայաստանի իշխանության  քաղաքականությունն այսօր ուղղված է նրան, որ օրեցօր անկում է ապրում Հայաստանի ինքնիշխանությունը, ճիշտ է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ էլ կան կապված տնտեսության անկման եւ ճգնաժամի հետ, բայց ԵՏՄ-ի հետ պայմանագիր ստորագրելը, ինչպես նաեւ էներգետիկ բնագավառում ստորացուցիչ պայմանագրեր ստորագրելը եւ նմանատիպ այլ իրավիճակները բերել են հայկական դիվանագիտության հեղինակության կորստի:  Սրանք պատճառ են Հայաստանի իշխանությունների միջազգային ասպարեզում հեղինակազրկման, ու սա բերում է արդեն թշնամի հարեւանների սանձարձակությանը: Մենք պարզապես, կարծում եմ, պետք է կարողանանք ինքնատիրապետել մեզ եւ կոչ պետք է անենք, որպեսզի իշխանությունները հավաքեն իրենց, պետք է Արցախի հարցը շուտափույթ լուծվի»,-կարծում է Վահան Բադասյանը:

Վահան Բադասյան

Վահան Բադասյան

Ըստ նրա, Հայաստանի եւ Արցախի իշխանությունները իրավիճակ փոխելու համար պետք է մի շարք քայլեր ձեռնարկեն. «Առաջինը, պետք է քայլեր ձեռնարկվի Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների կողմից,  ու 1988 թվականի հայ ժողովրդի ցանկությունն իրագործվի, այսինքն միացումը կատարվի, ճանաչողության միջոցով կարվի, թե ինչպես, պետք է միացումը կատարվի: Երկրորդ, հայ ժողովուրդը սառնասիրտ ձեւով պետք է ձերբազատվի 21-դ դարի այս անցանկալի ռուսական կայսրության գաղութատիրությունից: Պետք է Հայաստանի ինքնիշխանության հաստատում, Հայաստանը պետք է ձգտի զրո խնդիրներ ունենալ իր հարեւանների՝ մանավանդ Վրաստանի եւ Պարսկաստանի հետ, քանի որ ՌԴ-ն վերջին շրջանում ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանն իր դիվանագիտական կապերը փչացնի Վրաստանի եւ Պարսկաստանի հետ, հիմա այդ պրոցեսն է գնում»,-նշեց Վ. Բադասյանը՝ շեշտելով նաեւ, որ Հայաստանն ինքնուրույն քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու հարցում` առանց միջնորդների:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանը պետք է առանց միջնորդի կապեր հաստատի դիվանագիտական, եւ իր հարցերն իր հարեւանների հետ ինքը պետք է լուծի, իհարկե սկզբունքը պետք է լինի այն, որ մենք պետք է պահանջատեր լինենք, Թուրքիայի նկատմամբ մեր տարածքների, 1915 թվականի նկատմամբ մեր արժանապատվության հետ կապված բոլոր հարցերի առումով, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ ԼՂ ներկայիս տարածքի անխախտելիության ու խաղաղության հաստատման առաջնահերթության հարցերով: Արդյունքը կարեւոր չի, Ադրբեջանն ու Թուրքիան կհամաձայնեն, թե ոչ, կարեւորն այն է, որ նույնիսկ հրաժարումը դիվանագիտական հարաբերություն է, արդեն կապ հաստատել եւ հաշվի նստել է»,-նշեց Բադասյանը:

Վերջում նա կատակով մեջբերեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի խոսքերն ու նշեց, թե իրոք ժամանակն է սթափվելու. «Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, որ իսկապես սթափվեն, էն Գասպարյան Վովան, որ ժողովրդին կոչ է անում սթափվել, ես կարծում եմ ճիշտ է ասում, պետք է սթափվել, բայց պետք է եւ իրենք սթափվեն, ճիշտ է ասում` սա շատ փոքր երկիր է ու փոքր երկիրը չի կարելի այսպես ղեկավարել, փոքր երկրի ժողովուրդը կարող է վերջին հաշվով ըմբոստանալ  ու այնպիսի իշխանափոխություն կատարել, որ կարող է խաթարվի մեր հասարակական համերաշխությունը»,-եզրափակեց Վ. Բադասյանը:

Հերմինե Մկրտչյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 514


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր