• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Դասասենյակներ` հերոս մարտիկների անուններով

535d7333bae927ce563101c32d2a9143e8f0b8d3Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 6 հատուկ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, զինվորական պարտականությունների կատարման ընթացքում զոհված Ռոբերտ Մկրտչյանի անունով: Այդ կապակցությամբ կրթօջախում կազմակերպվել է հիշատակի միջոցառում: Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առիթով էլ աշակերտների կրթության, դաստիարակության, ինչպես նաև վերջիններիս խնամքի ուղղությամբ տարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով են պարգևատրվել դպրոցի տնօրենը, մանկավարժներ և այլ աշխատակիցներ: Երևանի համար 87 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկն էլ այսուհետ կանվանակոչվի դպրոցի նախկին սան, 1998 թվականին մարտական դիրքերում զոհված Գոռ Օհանջանյանի անունով։


Դասասենյակների բացման հանդիսավոր արարողություններին մասնակցել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, զոհված հերոսների հարազատները, իսկ թիվ 87 դպրոցում` նաև երկրապահ կամավորականների և ազատամարտիկ վետերանների միությունների, «Զինվոր» համակարգող խորհրդի ներկայացուցիչները, համադասարանցիները: Դասարանում տեղադրվել են Գոռ Օհանջանյանի անձնական իրերը, լուսանկարներն ու նրա մասին պատմող նյութերը։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նաև դպրոցի զոհված սաների հիշատակը հավերժացնող խաչքարին։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 227


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր