• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Նախարարը կարող է գնել Լևոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված զրահապատ ծառայողական մեքենան. «Ժողովուրդ»

արմեն ամիրյան«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանային նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի և կդառնա թանգարանային նմուշի տեր: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- կես կատակ-կես լուրջ ասաց նախարարը: Արմեն Ամիրյանը, փաստորեն, տեղյակ չէր առաջին նախագահի ծառայողական մեքենան աճուրդի հանելու մասին:


Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեռևս նախնական գին չի սահմանել զրահապատ այդ մեքենայի համար, բայց այն արդեն մի քանի օր է՝ հայտնվել է մետաղյա ջարդոնների կողքին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 259


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր