• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սկանդալ «Ախալքալաքի» մաքսատանը.«Յա, էս ինչ կանտրաբանդա ես անում՝ այ տղա»


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեզ է տրամադրել մի նամակ, որ նա ստացել է ԱՄՆ-ում բնակվող մի ՀՀ քաղաքացուց: Կարծում ենք նամակը ուշագրավ է՝ ՀՀ Մաքսային մարմինների գործունեության մասին պատկերացում կազմելու համար:


«Պարոն Փաշինյան, ճիշտն ասած՝ մի բան կուզեի պատմել ձեզ: Ուղղակի մինչև հիմա չգիտեի ում ասել, որ խոսքս տեղ հասնի, կամ պարզապես մեկ անգամ էդ հարցը բարձրացվի: Անցած տարի, որոշեցի գալ Հայաստան. չէի եղել 8 տարի: Պատճառների բերումով ստիպված եղա Վրաստանով գալ, ու անցա Ախալքալակի սահմաններով (մոռացել եմ էդ մասը ոնց է կոչվում): Ուրեմն հենց հասա մաքսային, ուղղակի չեմ կարող նկարագրել թե ինչպես մաքսայինի աշխատողը (որը ներկայացավ որպես կապիտան) հարձակվեց ճամպրուկներիս վրա: Հենց ճանապարհին ասաց որ բացեմ, սկսեց փորփրել շորերս: Իմ անձնական օգտագործման կոշիկները վերցրել, ասում է՝ «էս ռազտամոժկա պտի արվցվի», ասում եմ՝ իմ օգտագործած կոշիկներն են ի՞նչ ռազտամոժկա, թե բա էդ հիմա կուղարկեմ էքսպերտիզա՝ կստուգեն:


Հետո հետս բերել էի ընդամենը 3 շիշ կոնյակ, ասում է՝ «յա, էս ինչ կանտրաբանդա ես անում՝ այ տղա»: Նվերներ էի բերել տնեցիքի համար, ասում եմ սրանք նվերներ են (դրամապանակ), ասում է՝ «հա գիտեմ որ նվեր ա», ու կանչում է օգնականին՝ ասում, «տես մեր լավ ախպերը ինչ նվեր ա մեզ բերել»: Ու տենց բառիս բուն իմաստով հոշոտում են իմ ճամպրուկները: Բարեբախտաբար ընկերս, ով եկել էր իմ հետևից, ուներ ծանոթներ վերևներում, զանգեց իրենց ու կարողացանք հետ ստանալ իմ ապրանքները: Ու հիմա ուզում եմ հասկանալ, էդ որ ասում են՝ եկեք հայրենիք, եկեք ձեր տուն, գոնե գիտե՞ն էդ գալու ճանապարհին ոնց են դիմավորում:


Ու ամենավատը ինձ համար այն էր, որ Վրաստանի սահմանապահը, երբ տեսավ անձնագրիս հետ մի փոքր պրոբլեմ ունեմ՝ ցուցաբերեց մարդկայնություն: Ու ինձ թվաց՝ փողի ակնկալիք ունի, բայց ինձ ասաց մարդ ենք, լավ էլ հասկանում ենք ամեն ինչ, ու մեր գործը օգնելն ա, իսկ էդ նվերն ու կաշառքը պահի ձերոնց համար, սահմանի էն կողմում քեզ պետք կգա: Նման ամոթանք իմ երկրի ու իմ կառավարության համար լսելը օտարից, իրոք նվաստացուցիչ էր ինձ համար: Եթե ինչ-որ տեղ կարիք կունենանք, կարող եք սա պատմել, ու եթե չկա անհրաժեշտություն, անունս չէի ուզենա ասեք, որովհետև էլի պետք է գամ, նոր խնդիրներ չառաջացնեմ սահմանին:


Հա, մոռացա՝ էդ սահմանապահի ամենագլխավոր խոսքը ասեմ: Երբ նայեց բերածս նվերներից մեկի գնապիտակը, ասաց՝ «էս ինչ թանգանոց նվերներով ես գալըմ, սրա ռազտամոժկեն գիդա՞ս ինչ կլինի»: Ասեցի՝ էդ օրիգինալ գին ա, ես զեղչով եմ առել, մոտ քառակի անգամ էժան: Ասաց՝ «թարգը տուր. տենց եք անըմ, որ երկիրը երկիր չի դառնում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 544


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր