• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

collage.thumbՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք թաքցրել են ծանր հանցագործության դեպքը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:


Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ռուզաննա Խ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իր կողմից վարձակալած բնակարան և գաղտնի հափշտակել իր ոսկյա զարդերը:


ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակիցները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, սահմանված կարգով նշված ծանր հանցագործության դեպքը չեն հաշվառել, թաքցրել են այն և ահազանգի կապակցությամբ դեպքի վայր ժամանելուց հետո թարմ հետքերով հանցագործությունը բացահայտելուն ուղղված անհրաժեշտ անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, Ռուզաննա Խ.-ի հետ բանավոր զրուցելուց հետո հեռացել են: Այս կերպ՝ ոստիկանության ծառայողներն իրենց գործողություններով էական վնաս են պատճառել Ռուզաննա Խ.-ի իրավունքներին ու օրինական շահերին և պետության օրինական շահերին:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը մեկ այլ քրեական գործով առանց մանկավարժի մասնակցության հարցաքննել է անչափահաս վկային, իսկ հետագայում կազմած արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել և ստորագրել դրա տակ՝ հավաստելով հարցաքննությանն, իբր, մանկավարժի մասնակցելու հանգամանքը:


Բացի դրանից՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի նույն քննիչը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող առերեսման արձանագրություններում քննչական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել:


ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ ու 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր:


Կատարվում է նախաքննություն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 339


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր