• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Էներգետիկայի նախկին նախարարն ամերիկացիներին բողոքել է ռուսներից

Ռուսաստանի կողմից Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի ձեռքբերումը այսօր է միայն ցույց տալիս իր բացասական կողմերը՝ ստիպելով մարդկանց պայքարի դուրս գալ այդ խայտառակ կառավարման դեմ: Սակայն այս ամենի հիմքերը գցվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ չնչին պարտքի դիմաց նա Հայաստանը դարձրեց Ռուսաստանի գերին: Վերջինս էլ, չբավարարվելով ձեռք բերածով, փորձեց ամեն կերպ տիրապետող մնալ էներգետիկ ասպարեզում՝ կլանելով նաեւ Իրան-Հայաստան գազատարը: Այս մասին է պատմում «Վիկիլիքսի» կողմից հրապարակված հերթական փաստաթուղթը:


Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսը: Զեկուցագրում քննարկվում է Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում եւ մեր իշխանությունների անկարողությունը ռուսական ձգտումները կասեցնելու ուղղությամբ:


2005թ. փետրվարի 25-ին ամերիկացիների հետ հանդիպած ՀՀ Էներգետիկայի (այսօր՝ նախկին) նախարար Արմեն Մովսիսյանը նկատել է, որ Հայաստանի էներգետիկ շուկան անչափելիորեն կախված է Ռուսաստանից: Ըստ նրա, Հայաստանի համար մեկ խնդիրն այլընտրանքային գազամուղ ունենալն է, որը կնվազեցնի Ռուսաստանից եղած կախվածությունը: Նախարարն անթաքույց հայտնել է, որ Ռուսաստանը ջանք չի խնայում Իրանից եկող գազատարի օգտակարությունը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ՝ ճնշում բանեցնելով Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Մովսիսյանը շեշտել է, որ գազամուղի գերագույն նպատակը ռուսական կախվածությունից ազատվելն է, եւ, ահա, Ռուսաստանը ցուցադրում է իր հետաքրքրությունը գազամուղի կառուցման հարցում՝ ձգտելով ամեն կերպ մասնակցել կառուցման աշխատանքներին:


Հանդիպման սկզբում Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել լիովին թափանցիկ խոսակցություն ունենալ ամերիկյան դիվանագետների հետ եւ համակողմանիորեն ներկայացնել Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը:


Նախարարը ներկայացրել է էներգետիկ ոլորտում տիրող տխուր վիճակը եւ, որ ամենակարեւորն է, անվտանգության համակարգի բացակայության փաստը: Նրա պնդմամբ՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի սպառման 40 տոկոսը հիմնված է ռուսական գազի վրա, իսկ, ահա, ատոմակայանի փակման դեպքում նշված թիվը կարող է հասնել 85 տոկոսի: Մովսիսյանը նշել է, որ գազատարի նկատմամբ վատ հոգածությունն ու դրա արդյունքում հաճախ տեղի ունեցող մատակարարման խափանումները Հայաստանի վրա խիստ բացասական են անդրադառնում: Բացի գազամուղի նյութական անվտանգության խնդրից՝ Մովսիսյանը բարձրացրել է նաեւ իր մտահոգությունները՝ կապված «Գազպրոմի» կողմից գազի մատակարարման նպատակադրված դանդաղեցման հետ, ինչի միջոցով ռուսական ընկերությունը կարողանում է իր շահերը սպասարկել ի հեճուկս Հայաստանի Կառավարության:


Այսպիսով` Մովսիսյանի վկայությամբ՝ «Գազպրոմը» չարաշահում է իր գործընկերային դիրքը եւ սպառնալիքներով Հայաստանի իշխանությունից կորզում իրեն հարմար պայմանները: Արդյո՞ք ներկայումս էլեկտրաէներգիայի թանկացումն էլ տեղի չի ունենում նույն տրամաբանության շրջանակներում, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ «ծայրահեղ վտանգավոր» համարեց ռուսներին հակառակվելը:

Հատկանշական է, որ Արմեն Մովսիսյանն ընդգծել է Ռուսաստանի կողմից էներգետիկ համակարգի ամբողջական տիրապետման քաղաքական կողմը: Նրա կարծիքով, քանի որ Վրաստանն ավելի շատ միտված է դեպի Արեւմուտք, Ռուսաստանը անխուսափելիորեն փորձելու է Հայաստանի ունեցած կախվածությունն օգտագործել:


Նախկին նախարարը, հաշվի առնելով տվյալ ձմռան ընթացքում «Գազպրոմի» մատակարարման ընդհատումները եւ դրա հետեւանքով հայաստանյան պաշարների սպառումը, լրջագույն վտանգ է տեսել Հայաստանի համար: Այս հանգամանքով է Մովսիսյանը բացատրել Իրանից գազ ստանալու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ իրանական գազամուղը վերջ կտա «Գազպրոմի» կոպիտ բանակցային մարտավարությանը եւ Հայաստանի իշխանություններին կօժտի ուժով՝ ավելի վստահ բանակցելու էներգետիկ պայմանագրերի կնքման ժամանակ:


Փաստացիորեն, Մովսիսյանը բացահայտում է, որ Հայաստանի իշխանությունները գտնվել են լիակատար կախվածության մեջ ռուսական կողմից եւ անկարող են եղել հնարավորին չափով պաշտպանել Հայաստանի պետական ու ազգային շահերը: Ավելին՝ ստացվում է, որ ռուսական կողմը, Հայաստանի էներգետիկ ռեսուրսներին տիրանալով, այդ հանգամանքն օգտագործել է իբրեւ դոմոկլյան սուր՝ ցանկացած պայման փաթաթելով մեր պետության վզին: Ցավոք սրտի, Մովսիսյանը չի բացահայտում, թե ինչ ապօրինությունների արդյունքում այդ ողջ համակարգը հանձնվեց Ռուսաստանին՝ Հայաստանը թողնելով մշտական շանտաժի սպառնալիքի ներքո: Կարելի է չկասկածել, որ նախորդ տարի տեղի ունեցած, սակայն ցայսօր չբացահայտված մեքենայությունների արդյունքում առաջացած գազի 300 միլիոն դոլարի պարտքը ռուսները կորզել են նույնօրինակ միջոցներով: Եվ դեռ Սերժ Սարգսյանն էլ համոզում էր, որ իր մտահղացումն է եղել նախկին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը «Գազպրոմի» վրա «սաղացնելը»:


Բացի «Հայռուսգազարդում» Հայաստանի ունեցվածքը մսխելուց՝ ի սկզբանե ռուսական ազդեցությունը նվազեցնելուն միտված գազամուղը եւս գործող իշխանությունների «խելացի» ու «անձնազոհ» քաղաքականության արդյունքում հայտնվեց Ռուսաստանի ձեռքում: Իշխանությունների անդուլ ջանքերով ողջ էներգետիկ համակարգը Ռուսաստանին նվիրաբերելու հետեւանքով Հայաստանն այսօր, փաստորեն, դարձել է պատանդ օտար տերության եւ, ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ «իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում»:


Նժդեհ Հովսեփյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 478


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր