• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Գագիկ Խաչատրյանին կարող են ձերբակալել

գագիկ-խաչատրյանԵրեկ հայտնի դարձավ, որ Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնն առաջիկայում լուծարվելու է: Այս մասին  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:


Լրագրողների հարցին, թե այսինքն՝ անիմա՞ստ էր այդ կենտրոնի վրա բյուջեից այդքան գումարներ ծախսելը,  ֆինանսների նախարարը պատասխանեց.  «Իմ սկզբունքն է, որ ես երբեք նախորդների մասին գնահատական չեմ տալիս, դա ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համենայն դեպս կարելի է ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին և մտածել, թե ինչ անենք, որ դա ավելի արդյունավետ ծախսենք: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է յուրաքանչյուր գումար շատ ավելի խելամիտ ծախսենք, ծրագրերում ներառենք նաև այն հաստատությունները, որոնք ունեն կարողություն»:


Իհարկե նախարարն ավելին չէր կարող ասել, սակայն կարելի է արձանագրել, որ նոր կառավրությունը ընդունում է այն փաստը, որի մասին լրագրողները տարիներ շարունակ խոսում էին, այն է պետության գումարների վատնումը: Տարիներ շարունակ Գագիկ Խաչատրյանը ծախսել է միլիարդավոր դրամներ պետական բյուջեից, իսկ այսօր պարզվում է, որ այդ ծախսերը զուր են կատարվել: Միայն ուսումնական կենտրոնի շինարարության համար ընդհանուր առմամբ 13.5 միլիարդ դրամ գումար է հատկացվել:


Եվ եթե կառավարությունը իսկապես որակական փոփոխություն է կրել և ցանկանում է երկիրը առաջ տանել, ապա  Գագիկ Խաչատրյանը չպետք է անպատիժ մնա: Ավելի քան 13 միլիարդ դրամ վատնած պետական պաշտոնյան ոչ միայն պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից, այլ պետք է քրեական գործ հարուցվի նրա դեմ և համապատասխան պատիժ սահամանվի: Եթե սրան գումարենք այն կոռուպցիոն գործարքները, որոնք կատարվել են կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացնելիս, ապա իրավիճակը շատ ավելի հստակ կդառնա:


Այս պահին կան բոլոր նախապայմանները, որպեսզի իրավապահ մարմինները գործ հարուցեն Գագիկ Խաչատրյանի դեմ: Եվ քննություն իրականացնելուց հետո գուցե ի հայտ գան փաստեր, որոնց հիման վրա կարող են ձերբակալել նախկին նախարարին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 474


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր