• 08:25 – Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Սերժն ու ՀՀԿ-ն Հայաստանը «հանձնել» են Պուտինին՝ հանուն ՂարաբաղիՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:


Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ – «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության գործում»:


«Անկասկած, եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված մեր պետությունների դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետևողական խորացումը և հարստացումը թույլ է տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բոլոր ուղղություններով: Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարևոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում: Վստահ եմ, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը և մեր պարբերական հանդիպումներն այսուհետ ևս կարևոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում», – Պուտինին գրել է Սարգսյանը:


«Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը, Անկախ պետությունների համագործակցության ադապտացիան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության և անվտանգության: Ուրախ եմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Ձեզ Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար», – ասված է ուղերձում:


Այսօր Ռուսաստանի նախագահը դարձավ 64 տարեկան:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 295


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն