• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տարոն Մարգարյանը պարգևատրել է բժիշկների

553c8d1d0f75a512083fbed6b36085432f750a8dԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և առողջապահության ոլորտի պաշտոնատար մի շարք անձանց հետ ներկա է գտնվել Լևոն Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված ԳԱԱ անցկացված համաժողովի բացմանը:

Շնորհավորելով ինստիտուտի հիմնադրման 55-ամյակի առիթվ և ողջունելով համաժողովի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում:

«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի անցած այս 55 տարիներին եղել են և´ խոչընդոտներ, և´ ձեռքբերումներ: Թեև վերջին տարիներին այստեղ կային կառավարման որոշակի խնդիրներ, այսօր արդեն դրանք հաղթահարված են ու այժմ ինստիտուտը բռնել է զարգացման նոր ուղի: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում լինելու է ձեր կողքին և առողջապահության նախարարության հետ համատեղ աջակցելու է բոլոր այն ծրագրերին, որոնք ինստիտուտը դրել է իր առջև և ծառայեցնելու է մեր բնակչության առողջության պահպանմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ երկօրյա համաժողովի ընթացքում փորձի և մտքերի փոխանակումն իր հերթին կարևոր դեր կունենա սրտաբանության բնագավառի արդի մարտահրավերների հաղթահարման գործում:

Լևոն Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» 55-ամյակի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել ինստիտուտի կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վիլիս Մկրտչյանին:

«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» առիթմոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը, ընդհանուր սրտաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Քամալյանը և ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 561


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր