• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մեկնարկել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» դրամաշնորհային ծրագրերը

14425320_1320068301350118_1384877982538818510_oՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացվել են դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվել հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարքերը, այլ պաշտոնատար անձինք, գյուղատնտեսներ և ֆերմերներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ծրագրի շահառուների հետ, զրուցել նրանց հետ, այնուհետև մասնակցել է միջոցառման շրջանակում կազմակերպված oրգանական արտադրանքի ցուցադրությանը: Նախարարը զրուցել է այս ոլորտում ներգրավված ֆերմերների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից: Նրանք նշել են, որ այժմ քայլեր են ձեռնարկվում արտադրության ուղղությունների ու ծավալների ընդլայնման ուղղությամբ, նրանից մի մասը ծրագրի շրջանակում կստանա նաև օրգանական սերտիֆիկատ:

Իր ելույթում նախարարն կարևորել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը` որպես զարգացող ճյուղ, որն ունի կարևոր և նշանակալի դեր գյուղատնտեսության զարգացման գործում:

«Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է ընձեռում ավելացնել գյուղացիների եկամտաբերությունը և գտնել նոր շուկաներ: Կարծում ենք, այն շատ շահութաբեր ուղղություն է, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ավստրիայի զարգացման գործակալությանը այս ուղղությամբ ցուցաբերվող աջակցության համար», — նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է նաև տեղի գյուղատնտեսների և սպառողների շրջանում օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Այն կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրում ներգրավված կլինեն փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 31-ը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային օրգանական տոնավաճառներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 623


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր