• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերվել է ևս 7 տուֆակերտ հարթաքանդակ

001 (4)Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ներկա է գտնվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերված տուֆակերտ 7 հարթաքանդակների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Հարկ է նշել, որ սույն ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:


Միջոցառմանը ներկա Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը նշել է, որ դրանցից յուրաքանչյուրն արտացոլում է մանրանկարչական մոտիվներ և առանձնակի խորհուրդ ունի իր մեջ:


Իր և բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` գեղեցիկ հարթաքանդակները Ստեփանակերտին նվիրելու համար, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ դրանք, ըստ թեմատիկ առանձնահատկության, կտեղադրվեն ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նկատել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երևանի միասնական ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայությունը կդառնան:


Ի դեպ, դեռևս 2014թ. այս նախաձեռնության շրջանակում Արցախի մայրաքաղաքին արդեն իսկ նվիրաբերվել էր ևս 7 տուֆակերտ քանդակ, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Ստեփանակերտի տարբեր հատվածներում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 612


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր