• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի գործընկերոջ հետ

001 (3)ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:


Ողջունելով գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:


«Ուրախ եմ, պարոն քաղաքապետ, Ձեզ կրկին հյուրընկալելու Ստեփանակերտում: Քաղաքի հիմնադրման օրը տոն է ոչ միայն Ստեփանակերտի բնակիչների, այլև ողջ արցախահայության համար: Իսկապես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերն ու կարևոր այս օրը մեզ հետ եք: Սա Ձեր կողմից ևս մեկ քայլ է՝ ուղղված երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Վստահ եմ, որ տոնական այս օրը Ձեզ համար ևս կլինի լիարժեք ու Երևան կվերադառնաք լավ տպավորություններով», – ընդգծել է Սուրեն Գրիգորյանը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձի առթիվ` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու Ստեփանակերտին՝ կյանքի կոչելու քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող համատեղ ծրագրերը:


«Հաճելի է արձանագրել, պարոն քաղաքապետ, որ Ստեփանակերտը տարեցտարի իր հիմնադրման օրը դիմավորում է էլ ավելի բարեկարգ ու ներկայանալի տեսքով, ինչը լավագույնս խոսում է թե՛ քաղաքային իշխանությունների հետևողական աշխատանքի և թե՛ հենց ստեփանակերտցիների սրտացավ վերաբերմունքի մասին: Տոնական շունչն իսկապես նկատելի է Ստեփանակերտում, և վստահ եմ, որ գալիք տարիներին ևս Արցախի մայրաքաղաքը տոնական այս օրը դիմավորելու է նորանոր ձեռքբերումներով», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Ստեփանակերտի գործընկերոջը հրավիրել է հոկտեմբերի 8-ին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2798» տոնական միջոցառումներին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 619


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր