• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:


Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն ու երևանյան թիմի ղեկավար-մարզիչները:


Ողջունելով աշակերտներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նրանց օլիմպիադայում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև ուսուցիչների աշխատանքը՝ նկատելով, որ երեխաների տպավորիչ ձեռքբերումները, ըստ էության, նրանց ներդրած ջանքերի գործնական արդյունքն են:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշակերտները խոստացել են, որ կշարունակեն անել հնարավորը՝  Երևանի պատիվը միշտ բարձր պահելու համար:


Հանդիպման ավարտին նվաճված գավաթն ու համապատասխան սերտիֆիկատը փոխանցվել է Երևանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այն տեղ կգտնի Երևանի քաղաքապետարանի համապատասխան թանգարանում:


Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտներ: Օլիմպիադայի նպատակն է ի հայտ բերել մեծ քաղաքների դպրոցականների տաղանդավոր աշակերտներին, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և քիմիա առարկաներով։



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 412


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր