• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Իշխանությունները թքած ունեն Գյումրիի վրա էլ, գյումրեցու վրա էլ»: Հովհաննես Ասոյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու կառույցի խորհրդի նախագահ, ՏԻՄ ընտրություններում ՀԱՄԱԽՄԲՈՒՄկուսակցության ավագանու ցուցակը գլխավորողՀովհաննես Ասոյանի ելույթը Գյումրիում կուսակցության ժողովի ժամանակ.

Սիրելի՛ գյումրեցիներ, քույրեր և եղբայրներ,

Մենք որոշում կայացրեցինք մտնել պայքարի մեջ, և ասեմ անկեղծ՝ դա մեր` Գյումրիի տարածքային կառույցի որոշումն էր, և կուսակցության ղեկավար կազմն ընդառաջ գնաց մեր պահանջին:

Սա բազմաթիվ գյումրեցիների, մեր թիմի որոշումն էր:

Մենք պայքարում ենք մե՛ր համար, մե՛ր քաղաքացիների, մե՛ր քաղաքի համար:

Մենք չենք ուզում հանդուրժել այն, ինչ այսօր կա Գյումրիում:

Ինչքա՞ն կարող է ձգվել այս խայտառակությունը. քաղաքը դատարկվում է, չկա աշխատատեղ, մարդիկ ապրում են շատ վատ պայմաններում: Ու չի երևում թունելի վերջի լույսը: Ոչ մի պաշտոնյա չի ասում` լավ, մի քիչ էլ համբերեք, ու այսքան ժամանակ հետո գոնե հիմնական հարցերը կլուծվեն:

Ոչ ոքի դա հետաքրքիր չէ: Իշխանությունները թքած ունեն Գյումրիի վրա էլ, գյումրեցու վրա էլ:

Մեզ պետք է այնպիսի քաղաքային իշխանություն, որ երկրի ղեկավարության գրպանում չլինի, որ ինքնուրույն լինի, որ ընտրված լինի գյումրեցիների կողմից և հաշվետու լինի գյումրեցիներին:

Այնպիսի ավագանի ու այնպիսի քաղաքապետ է պետք, որ բերանը բացած չլսի, թե Երևանից իշխանություններն ինչ կասեն, և հաշվետու լինի մեկ–երկու հոգու:

Պետք է այնպիսի ավագանի ու քաղաքապետ, որ ամեն օր պայքարի Գյումրիի շահերի համար: Բառիս բուն իմաստով կռիվ կտա ամեն շենքի, փողոցի, աշխատատեղի համար:

Ես կոչ եմ անում մտնել պայքարի մեջ հետևյալ վճռականությամբ` Գյումրին պետք է դառնա Երևանին մրցակից: Մրցակցության մեջ ոչ մի վատ բան չկա. մրցակցությունը նոր կյանք ու նոր հնարավորություններ կբերի Գյումրի:

Մրցակցություն՝ բոլոր իմաստներով` պետական հաստատությունների մի մասի տեղափոխում Գյումրի, տնտեսական հոսքերի տեղափոխում Գյումրի, մշակութային կյանքի տեղափոխում Գյումրի և այլն:

Գյումրին, բառիս բուն իմաստով, պետք է դառնա մեր երկրի հյուսիսային մայրաքաղաքը:

Գյումրին տալիս է չեմպիոններ, հերոսներ, բայց այսօր երկրի ճորտն է դարձել:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության

ավագանու ցուցակը գլխավորող 

Հովհաննես Ասոյանի ելույթը Գյումրիում կուսակցության ժողովի ժամանակ.

 

Գյումրին այսօր: Այսպես են ղեկավարում քաղաքը ներկա իշխանությունները:

Այսպես են վերաբերվում մշակույթային արժեքներին և ժառանգությանը: Նկարները FMG.NEWS

 
 
 
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 566


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր