• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ

ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ


 


ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆԱրդարադատության նախարարի հրաժարականի հետ կապված կա վարկած, որ նա այդպես էլ չկարողացավ տեղավորվել նախարարի պաշտոնում եւ միշտ էլ ցանկություն է ունեցել անցնելու դատական համակարգ: Նա համարվում էր Դավիթ Հարությունյանի կադրը եւ կարծիք կա, որ իր հրաժարականը պայմանավորված է նրանով, որ նա անցնելու է դատական համակարգում բարձր պաշտոնի: Միարժամանակ փաստ է, որ Մանուկյանը լինելով արդարադատության նախարար չէր ընդգրկվել սահմանադրական հանձնաժողովի կազմում, այսինքն դուրս էր մնացել սահմանադրական բարեփոխումների կարեւորագույն գործընթացից, որին ի պաշտոնե, կարծես թե պետք է մասնակցեր: Ըստ որոշ վերլուծաբանների դա վկայում է այն մասին, որ Հովհաննես Մանուկյանի համար արդարադատության նախարարի պաշտոնը ի սկզբանե ժամանակավոր էր, պարզապես նա այդ պաշտոնում մնաց ավելի երկար քան նախաեսվում էր:


Նույնքան ժամանակավոր էր ներկայիս պաշտոնը նախկին ԱԴ նախարար Հրայր Թովմասյանի համար: Ինչպես հայտնի է նա պրակտիկապես չի զբաղվում ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր գործերով, դրա փոխարեն նա սահմանադրական հանձնաժողովի անդամ է եւ հիմնականում զբաղվում է Արդարադատության համակարգի գործառույթներով: Ինչպես ասում են Հրայր Թովմասյանի սիրտը Արդարադատության նախարարությունում է:


Ըստ որոշ տեղեկությունների հիմնական թեկնածուն, արդարադատության նախարարի պաշտոնի համար Հրայր Թովմասյանն է: Թեկնածուների շարքում է նաեւ մեկ այլ նախկին Արդարադատության նախարար Գեվորգ Դանիելյանը, ով նույնպես սահմանադրական հանձնաժողովի անդամ է եւ շատ ակտիվ զբաղվբում է սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Թեկնածուների շարքում են նաեւ ԱԺ իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության նախագահ Լեվոն Մարտիրոսյանը:




ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 762


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր