• 08:25 – Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

«Արթուր Վանոյանի մահվան  համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը»

Հետագա արյունահեղությունը կանխելու համար՝ միակ ելքը Սերժ Սարգսյանի ձեռքում է: Կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Նա պետք է  հրաժարական տա, ուրիշ լուծում ես չեմ պատկերացնում, տղաները հանձնվող չեն, իսկ գրոհի դեպքում արյունահեղություն կլինի»,- նշում է նա՝ խոսելով  «Սասնա Ծռեր» խմբի կողմից ՊՊԾ-ի գրավման մասին:


Արամ Հարությունյանը վստահ է՝ խմբավորումը գնացել է նման քայլի, քանի որ այլ ելք չի ունեցել. «Այս ամենը հետեւանք է իշխանությունների  վարած քաղաքականության ու  բոլոր ձախողումների։ Հետեւանք է նրա, որ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, իշխանությունը ինքն է արտահայտվում, որ ինչքան ուզեն՝ էնքան տոկոս կխփեն,  հետեւանք է նրա, որ ղարաբաղյան հարցում մենք լուրջ ձախողումներ ունենք, արտաքին աշխարհում մեզ չեն հարգում, իսկ ժողովուրդը ծանր վիճակում է,  արտագաղթն էլ ավելացել է»:


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հիշեցնում է՝  Սերժ Սարգսյանը մարտի 1-ով եկավ իշխանության , հետո փորձեց իր լեգիտիմությունն  ստանալ,  բայց ձախողեց. «էն գլխից , եթե մեկը ժողովրդի վստահությունը չի վայելում,  բնականաբար ամեն ինչ էդպես էլ պետք է լիներ»:


Այն, որ մինչեւ այսօր ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հանդես չի եկել հայտարարությամբ, Արամ Հարությունյանը նորմալ է համարում. «Ո՞ւմ դիմեն, փոքր մասի վրա նրանք ազդեցություն ունեն, բայց էդ մի մասը իրենց կաբինետներում են, իսկ հասարակ ժողովրդի հետ Սերժ Սարգսյանը վաղուց կապ չունի: Մեր իշխանությունն այն լեգիտիմ իշխանությունը չի, որ գտնի պաշտպանություն ժողովրդի կողմից: Անգամ  Էրդողանը դիմելով ժողովրդին, գտավ այդ պաշտպանությունը, իսկ Սերժ Սարգսյանի կոչով 10 հոգի անգամ հրապարակ դուրս չի գա»:


Քաղաքական գործիչը վերջում կոչ է անում ժողովրդին լինել երկրի տերը. «Մի քանի հոգի իրավունք չունեն  մի ամբողջ ժողովրդի տառապանք պատճառել: Մարտի 1-ի զոհերը կապված են Սերժ Սարգսյանի հետ, պատասխանատուն ինքն է եւ Ապրիլյան դեպքերի պատասխանատուն է ինքը, ինչպես նաեւ գնդապետ Արթուր Վանոյանի մահվան  համար է նա պատասխանատու ու նրա վարած քաղաքականությունը»:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 276


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն