• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հյուրանոցում գողացել են քաղաքացու ճամփորդական պայուսակը

Հյուրանոցում գողացել են քաղաքացու ճամփորդական պայուսակը


Երեւան քաղաքի քննչական վարչության
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական
գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցում քաղաքացու
ճամփորդական պայուսակը գողացած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից
հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, առերեւույթ
հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Արամի փողոցում գործող
հյուրանոցում հափշտակել է քաղաքացու ճամփորդական պայուսակը՝ պատճառելով
խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ
վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է հյուրանոցում տեղադրված 
անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում
է, թե ինչպես է տղամարդը ճամպրուկը ձեռքին դուրս գալիս հյուրանոցից ու
հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության
իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ
պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն
ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ
քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ
վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 421


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր