• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Բորդյուժան ՀՀ Նախագահին զեկուցել է Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին

Բորդյուժան ՀՀ Նախագահին զեկուցել է Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի
անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են
ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում
անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:



Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նիստի աշխատանքը,
որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝
Կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման
արդյունավետության բարձրացմանը: Նշելով, որ մինչև այս, Երևանում կայացել են
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների
կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման,
միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում
Կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, Արագ
արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման
ուղղությամբ համատեղ ջանքերը, ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ
արտգործնախարարների նիստը ևս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի
ընթացքում հավանության կարժանանա նաև մինչև 2025թ. ժամանակահատվածի համար
ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:



Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ
երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային
պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:



ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ Նախագահին զեկուցել է
արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք
հարցերի և Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու
միջոցառումների մասին:



Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարների խորհրդի երևանյան նիստի աշխատանքին:

 


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 435


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր