• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Թեքահարթակները ձևական բնույթ չպետք է կրեն, այլ պետք է լինեն կիրառելի

Թեքահարթակները ձևական բնույթ չպետք է կրեն, այլ պետք է լինեն կիրառելի


Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության
ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ըստ
ժամանակացույցի մայրաքաղաքում շարունակվում է քաղաքաշինական ծրագրերի
իրականացումը:

  Մասնավորապես, թեքահարթակների կառուցման աշխատանքների
ընթացքի մասին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով
մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների
շուրջ 270 թեքահարթակ, որից շուրջ 100-ն արդեն իսկ կառուցվել է: Ինչպես
շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո,
պատասխանատուներից բացի, կատարածին տեղում հետևում և գնահատում են շահառու
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դրական գնահատելով
ընթացող աշխատանքների նկատմամբ ցուցաբերվող հետևողականությունը՝ քաղաքապետ
Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, նկատել է, որ, մասնավորապես, տնտեսվարող
սուբյեկների կողմից կառուցվող թեքահարթակների դեպքում նկատվում է որոշակի
անհետևողականություն:

  «Հաճախ նկատում ենք, որ տնտեսվարող
սուբյեկտներն իրենց կառույցների մուտքերի մոտ թեքահարթակներ կառուցելիս
զուտ դրա առկայության պահանջն են փորձում ապահովել, այլ ոչ թե դրա
արդյունավետ կիրառումը: Եվ դա, միանշանակ, անընդունելի է: Այս հարցում
անհրաժեշտ է խիստ վերահսկողություն իրականացնել և, սահմանված
չափորոշիչներից թեկուզ աննշան շեղման դեպքում, ձեռնարկել համապատասխան
միջոցներ՝ այն արագ շտկելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում նաև
խորհրդատվություն տրամադրեք և համապատասխան լուծումներ առաջարկեք
տնտեսվարողներին, որպեսզի կառուցված թեքահարթակները ձևական բնույթ չկրեն,
այլ լինեն կիրառելի մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր դրանցից
օգտվելու անհրաժեշտությունն ունեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու
հանձնարարել է, ՃՈ հետ համագործակցելով, բացառել նաև փողոցներում կառուցված
թեքահարթակների մոտ տրանսպորտային միջոցների կայանումը:

 Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում
են 2016 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների
ասֆալտապատման, ինչպես նաև փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել և ակտիվացնել մասնավորապես
փոսանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները:

  «Մենք հստակ խնդիր
ենք դրել մայրաքաղաքում ամբողջությամբ ավարտել փոսանորոգման աշխատանքները:
Ըստ այդմ, վարչական շրջանների ղեկավարների հետ ևս մեկ անգամ շրջեք բոլոր
փողոցներում և բակերում ու եղեք հետևողական, որպեսզի լիարժեք ավարտենք այդ
աշխատանքները: Համոզվա՛ծ եմ, որ այս հարցում ավելի պահանջկոտ ու սրտացավ
լինելու դեպքում առնվազն մեկ տարի անց կարող ենք վստահ հայտարարել, որ
Երևանում այլևս փոսեր չկան: Ուստի, եղեք հետևողական ու այնպես կազմակերպեք
աշխատանքները, որպեսզի ունենանք ցանկալի արդյունքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 
Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության
շրջանակում Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ
հատվածի այգում մոտակա օրերին կրկին մեծ թափով կշարունակվեն տարածքի
վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Զեկուցվել է, որ ծրագիրն
առժամանակ դադարեցվել էր՝ շատրվանների խողովակների ներկրման գործընթացով
պայմանավորված, ինչն արդեն իսկ ավարտական փուլում է: Հաշվի առնելով
աշխատանքների առժամանակ դադարի հետ կապված հանրության շրջանում առաջացած
մտահոգությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար
իրազեկել ընթացող աշխատանքների մասին և փարատել քաղաքացիների
մտահոգությունները:
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 418


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն