• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչ որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, որից մենք տեղյակ չենք. Տեսանյութ

Ինչ որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, որից մենք տեղյակ չենք. Տեսանյութ«Ես բազում անգամներ եմ ասել, որ առանց ռազմական գործողությունների Ղարաբաղյան խնդրի կարգավորում չի լինի: Նախաձեռնեցին, հանդիպեցին և գուցե ընթացքում հասցրեցին սուրճ խմել ու ի՞նչ: ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացման հարցը դա այն հա՞րցն էր, որ նախագահները պետք է հանդիպեի՞ն ռազմական գործողություններից հետո»,-հունիսի 21-ին Հայացք մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով  Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Ըստ քաղաքագետի` այդ տեսակ հանդիպումններն ոչինչ չեն տալիս, բացի ևս մեկ անորոշությունից: «Չափազանց լուրջ գործընթաց է գնում, որովհետև, եթե տեսաք, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի մոտ աննախադեպ լավատեսություն կար, ինչը լուրջ կասկածներ է հարուցում պատերազմից հետո: Զուտ պատմական ու քաղաքական առումով անհասկանալի է, երբ քեզ շանտաժային պատերազմի են ներքաշում, որից հետո շփումներ են գնում, որոնք երկու կողմերից էլ որակվում են դրականորեն: Եթե մի բան դրական է Ադրբեջանի համար, այն չի կարող դրական լինել հայկական կողմի համար, բայց զարմանալիորեն հայկական կողմն էլ է դրական գնահատական տալիս»,-ասաց Մարտիրոսյանը: 

Նրա դիտարկմամբ հնարավոր է ինչ-որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, մի գործընթաց, որից մենք տեղյակ չենք: «Սա սողացող պատերազմ է, մեր հասարակությանը արյունաքամ անելու համար: Ադրբեջանը իր առջև դրված պլանը փայլուն ձևով է կատարում: Ինչ ուզում է լինի պատերազմ լինելու է: Մենք գործ ունենք բանականություն չունեցող պետության հետ, որը հավասարազոր է «Իսլամական պետությանը», ուղղակի ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Գերտերությունները հարաբերություններ են պահում նրա հետ նավթի պատճառով: Բացի այդ, եթե ալիևները տապալվեն, ծայրահեղական սունիներն են իշխանության գալու: Պետք է հայտարարվի, որ նման պետության հետ Հայաստանը խոսելու բան չունի և դուրս գա բանակցություններից՝ պատրաստվելով ինքնապաշտպանության։  Դա է ելքը»,-եզրափակեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Հայկական կողմն անչափ բարի է Ադրբեջանի հանդեպ, անհասկանալիորեն հանդուրժող ու ընդառաջող է: «Միայն հայերն ու միայն Հայաստանն է, որ հողերի բանակցություն է վարում: Ես չեմ հասկանում 20 և ավելի տարիներ մենք բանակցում ենք: Պատրաստ ենք ի վնաս մեզ, մեր պատմական ազատագրված հողերից տարածքներ հանձնել իրենց:  Ադրբեջանը չի համաձայնում, ասելով՝ ես ավելին եմ ուզում: Դրանից հետո պատերազմում է՝ ցույց տալու համար, որ ստատուս քվոն իր համար անընդունելի է և դրանից հետո մենք սկսում ենք խոսել Ադրբեջանի հետ՝ ինչի՞ մասին»:

Խոսելով Ժիրայր Սէֆիլյանի  ձերբակալության մասին`Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ եթե Ժիրայր Սեֆիլյանի դեմ կային «երկաթյա» փաստեր, ապա նրա ձերբակալությունը պետք է կատարեին շատ ավելի շուտ, որպեսզի այն չասոցացվեր նախագահների հանդիպման հետ:

«Եթե անգամ Ժիրայր Սեֆիլյանն այն աստիճանի «անմիտ» գործիչ էր, որ, լինելով իշխանությունների ուշադրության կենտրոնում, զբաղվում էր նման գործերով և կազմակեպում էր զենքի տեղափոխում, եթե անգամ նա նման վտանգավոր ծրագրեր ուներ, ձերբակալությունը հենց նախագաների հանդիպման օրն իրականացնելը չափազանց վատ մտածված, անխոհեմ քայլ էր: Ադրբեջանական մամուլը խանդավառվեց դրանից: ձերբակալել մեկին՝ ամենևին հավաստի չթվացող մեղադրանքներով, ով դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն՝ անընդունելի է, որովհետև այն ջուր է լցնում ոչ բարեկամ ուժերի ջրաղացին»,- հավելեց Հայկ Մարտիրոսյանը:



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 457


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր