• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վերջին անգամ արձագանքում ենք «Ալյանս»-ի որևէ այլ կուսակցության հետ միավորման մասին տարածվող ապատեղեկատվությանը

Վերջին անգամ, մեկ և ընդմիշտ արձագանքում ենք «Ալյանս» կուսակցության որևէ այլ կուսակցության հետ միավորման մասին՝ պարբերաբար և վերջին օրերին հատկապես տարածվող ապատեղեկատվությանը:  Այս կամ այն նոր ձևավորված որևէ կուսակցության հետ միավորման շուրջ քննարկում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այդ կուսակցությունը լինի իրականում ընդդիմադիր, և եթե այդ կուսակցությունը կամ կուսակցությունները պատրաստ լինեն ընդունելու «Ալյանս»-ի քաղաքական կուրսը և միավորվելու «Ալյանս»-ի շուրջ՝ այն պարզ պատճառով, որ «Ալյանս»-ը ամենախոշոր արտախորհրդարանական ուժն է, ինչը վկայում են թե՛ կուսակցության անդամացուցակը, թե՛ տարածքային կառույցները, թե՛ մասսայական համագումարները, թե՛ չափազանց ներկայանալի վարչության վաթսուն հոգանոց կազմը և թե՛ ղեկավարի վարկանիշը:

Որևէ խորհրդարանական և բացառապես ընդդիմադիր ուժի հետ միավորման շուրջ բանակցությունները ևս կարող են լինել բացառապես այն պարագայում, եթե գործընկերները կընդունեն «Ալյանս»-ի քաղաքական կուրսը:

Միևնույն ժամանակ մեզ քաջ հայտնի է, թե ովքեր և ինչ շահագրգռվածությունից ելնելով են, հատկապես այս օրերին, հնարում «Ալյանս»-ի՝ այլ կուսակցությունների հետ իբր միավորվելու և ընտրություններին միասնաբար հանդես գալու մասին ստերը:

Խորհուրդ ենք տալիս նրանց, ուրիշի դաշտ մտնելու փոխարեն, սեփական դիրքորոշումը 180 աստիճան պարբերաբար փոխելու հետևանքով կորցրած վարկանիշի վերականգնմամբ զբաղվել:

 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության 17.06.2016թ. նիստին ընդունված հայտարարություն

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 706


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր