• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ավազակային հարձակում՝ բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ. ոստիկանության տեսուչը հետապնդել և վնասազերծել է փախուստի դիմած դիմակավորված կասկածյալին

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Էրեբունի փողոցում հունիսի 15-ին տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

2016 թվականի հունիսի 16-ին ՍՊԸ-ի աշխատակիցը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2016 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, գտնվելով իր աշխատավայրում՝ Էրեբունի փողոցում գործող բենզալցակայանում, մի անծանոթ մարդ դանակի գործադրման սպառնալիքով իրենից գումար է պահանջել և այն հափշտակելով՝  դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով Էրեբունի փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, գումար է պահանջել։ Աշխատակիցը դիմակավորված երիտասարդին է փոխանցել իր մոտ առկա գումարը, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի։ Աշխատակցի բղավոցներին արձագանքել են հարակից ավտոլվացման կետի աշխատակիցները և միասին հետապնդել փախուստի դիմած առերևույթ հանցագործություն կատարած անձին։ Նշված փողոցով ավտոմեքենայով երթևեկելիս՝  ոստիկանության ավագ տեսուչը նկատել է  վազող  դիմակավորված տղամարդուն և ավտոմեքենան կայանելով՝ հետապնդել է նրան ու վնասազերծել՝ ձեռքից վերցնելով նաև դանակը։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990թ.։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական և քրեագիտական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Источник: www.investigative.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 465


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր