• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«168 ժամ». Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին. Վահան Արծրունի

«168 ժամ». Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին. Վահան Արծրունի«Հեղինակ կատարող Վահան Աոծրունու հետ զրուցել ենք Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ Մոսկվայի «զարմանքի», հայկական կողմի արդարացումների և 21–րդ դարում նմանատիպ արձանների տեղադրման պատճառների մասին։

-   Պարոն Արծրունի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մոսկվան նման կերպ արձագանքեց Գ. Նժդեհի արձանի տեղադրման փաստին։

-  Խորը բաներ չէի փնտրի, ինձ վրա մեծ տպավորություն չի գործել իրենց այդ հայտարարությունը։ Ըստ երևույթին զեկուցել են, թե ֆաշիստական բաներ կան, սրանք էլ արձագանքել են։ Անհետևանք հայտարարություն է. հո արձանը չե՛ն հանելու։

-  Ըստ էության, կարո՞ղ ենք պնդել, որ բացահայտ խառնվում են Հայաստանի ներքին գործերին։

-  Իսկ ո՞ր պարագայում մեր ներքին գործերին չեն խառնվում։ Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին։ Միշտ էլ խառնվել են, ու որոշ հարցերում նույնիսկ անհասկանալի է մեր անկախությունը որտե՛ղ է սկսվում, որտե՞ղ է ավարտվում։

-  Պաշտոնական մակարդակով արդարացումները նորմա՞լ եք համարում։

-  Իհարկե նորմալ, էլ ո՞նց պետք է իրենց պահեին։ Ինչ-որ ձևով պետք է արդարանան, չէ՞, իրենց շեֆերի պռաջ։ Դա էլ է անհեթեթություն, էլի։ Եվ իրենց հայտարարությունն է անհեթեթություն, և մերոնց արդարանալը։ Ընդհանրապես, երկրորդ արձան տեղադրելն է անհեթեթություն։ Ի՞նչ է նշանակում նույն քաղաքում նույն մարդու երկու արձան կանգնեցնել։ Նման բան կար Սովետի ժամանակ, երբ ամեն քայլափոխին Լենինի արձանն էր դրված, ու բոլորս ձանձրացել էինք։ Այս պարագայում ինչո՛վ է պայմանավորված Նժդեհի երկրորդ արձանը, երբ առաջինը կա Երրորդ մասում։ Ինքներդ ո՞նց եք դա բացատրում։

-  Դե, ինչ-որ մարդիկ որոշում են, տեղադրում են, հետո էլ արդարանում են։

-  Այո, այդպես է։ Նույն մարդիկ, որոնք տեղադրում են արձանը, նաև արդարանում են։ Այնքան անհեթեթ արձաններ կան Երևանում, որ նույնիսկ գեղարվեստական արժեքին չեմ անդրադառնում։ Նման առիթներ ստեղծել, որպեսզի հանրությունը հեգնի Նժդեհին, նշանակում է նվազեցնել նրա պատմական դերն ու նշանակությունը։ Մանավանդ որ, ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում Նժդեհի գաղափարներն են։ Ես կարծում եմ չմտածված բան է։ Իրենց հայտարարած այդ մրցույթը, ընտրությունը, հետո՝ արձանը, որի զոդման կարերը երևում են... այնքան խնդիրներ կան, որ նայում, ասում ես դե լավ, կանգնեցրել, կանգնեցրել եք։ Ռուսաստանի ռեակցիան, սրանց պատասխանները, լա՛վ էլի...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 260


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր