• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ապրիլին Ադրբեջանի կողմից ավիացիա չօգտագործելը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՀՕՊ-ը ցանկացած ինքնաթիռ կարող է խոցել:

Ապրիլին Ադրբեջանի կողմից ավիացիա չօգտագործելը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՀՕՊ-ը ցանկացած ինքնաթիռ կարող է խոցել:Հունիսի
17-ին Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր, Ազատություն կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին: 

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն` անդրադառնալով նոր Հարկային օրենսգրքի ընդունմանը նշեց. «Կառավարությունը չունի որևէ տեսլական, թե 15 տարի հետո ինչ տեսք կունենա տնտեսությունը, ուրեմն՝ վաղաժամկետ էր ձեռնամուխ լինել Հարկային օրենսգրքին։ Այսինքն՝ բոլոր փոփոխությունները, որոնք պետք էին, կարելի էր օրենքներ փոխել, այլ ոչ թե օրենսգիրք: Տնտեսության տարաբնակեցումը ոչ մեկին պարզ չէ։ Մի բան է ակնհայտ, որ դատելով եվրոպական երկրների և Չինաստանի տնտեսություններից, եթե առաջիկայում ամբողջ տնտեսությունը չհանձնվի փոքր ու միջին բիզնեսներին, ամբողջը՝ մինչև 88%-ը, Հայաստանը չի զարգանա: Այսինքն՝ արվում է համաշխարհային տնտեսական էվոլյուցիայի պահանջին հակառակ քայլ: Ստեղծում են օրենսգիրք, որպեսզի 10-15 տնտեսական ընտանիք հավերժ կառավարեն երկիրը»,- ասաց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ, եթե վաղը ժողովուրդը դուրս գա փողոց՝ ինքը նրանց կողքին կլինի:

ԱԺ-ում առաջացած  միջադեպի մասին Հրանտ Բագրատյանն ասաց. 

«Ես պատգամավորի հետ ի՞նչ տարաձայնություն պետք է ունենամ:
Որոշ պատգամավորների վերապահված է ֆունկցիա՝ փորձել տրամաբանված ասած բանը խանգարել,
միջամտել:
ԱԺ- ում պետք է կարգ լինի,
ես հետևում եմ այդ կարգին և խոսում եմ քննարկվող թեմայից:
Երբեք չի կարելի խոսել կամ որակավորել, թե մյուս պատգամավորը լավ ասեց, թե վատ՝ բոլորը հավասար են: Ափսոսում եմ, որ նման բան է եղել, բայց չեմ փոշմանել: ԱԺ-ն այն տեղն է, որտեղ բոլորը որակում պետք է տան միայն քննարկվող օրենքին և այլ ոչ թե միմյանց: Հակառակ ուղղությամբ միմյանց որակում տալու մասով՝ ցանկացած մոտեցում կընդհատվի, կմիջամտվի՝ կոպտորեն: Քննարկվում է օրենք,  ես ի՞նչ իրավունք ունեմ վեր կենալ  ու ասել, թե դուք լավ եք խոսում, թե վատ: Օրենքից խոսեք»:

հունիսի
20-ին Սանկտ-Պետերբուրգում   կայանալիք  Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումից Հրանտ Բագրատյանը որևէ ակնկալիք չունի: «Եթե մեր նախագահը  բանակցում է, ինքը լիազորվա՞ծ է խոսել տարածքների զիջումից, ինքն էր չէ՞, որ ապրիլին ասեց, թե Կազանի փաստաթղթով 5 շրջան պետք է տանք, և մենք համաձայնել ենք դրան: Շատ մարդիկ և մենք էլ ասեցինք, ոնց թե , հո  դա ձեր հողը չի, որ տալիս եք: Դա մեր որոշելու հարցը չէ: Դրա համար էի ես ուզում, որ ճանաչենք Արցախը: Արցախի անկախությունը, երբ որ ճանաչեինք, կասեինք դե գնացեք իրենց հետ էլ բանակցեք: Մենք չենք կարող որոշել, թե որ տարածքը, որ գյուղը պետք է հանձնեն:  Դա ղարաբաղյան հանրաքվեի հարցեր են»:

Անդրադառնալով ՀՕՊ համաձայնագրին նա ասաց,
որ ապրիլին Ադրբեջանի կողմից ավիացիա չօգտագործելը պայմանավորված է նրանով,
որ ՀՀ ՀՕՊ-ը ցանկացած ինքնաթիռ կարող է խոցել,
ուստի ՌԴ-ի ՀՕՊ միացյալ համակարգեր ստեղծելու անհրաժեշտություն չկա: «Եթե խոսքը երկու ՀՕՊ համակարգերի համագործակցության մասին է, ապա հուշագիր ստորագրեք ու համագործակցեք: Այդ հարցը տալիս եք մի մարդու, որը ստեղծել է ՀՀ ՀՕՊ համակարգը, մինչև իմ վարչապետությունը դա չենք ունեցել: Մինչև 1993 թվականին իմ վարչապետ դառնալը պարտվում էինք,  իհարկե, հիմա պատմությունն ուրիշ կերպ է շարադրվում, բայց հաղթեցինք, որովհետև երկու ամսում ստեղծեցինք ՀՕՊ, աշխատեց ռազմարդյունաբերական համալիրը: Ղափանը ռմբակոծում էին, ապրիլի 20-ից դա դադարել է, որովհետև մենք խփում էինք ցանկացած ինքնաթիռ: Ապրիլին Ադրբեջանի կողմից ավիացիա չօգտագործելը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՀՕՊ-ը ցանկացած ինքնաթիռ խփող է, և սա ստեղծվել է մեր կառավարության օրոք՝ ձեր խոնարհ  ծառայի: Դա մեր ինժեներական մտքի փայլուն հաղթանակն էր: Խփում էինք ցանկացած ինքնաթիռ, ինչ կարիք կար այդ համակարգը մտցնել այդ պայմանագրի մեջ: Արդյոք դրանից հետո ինքնուրույն կլինի, եթե այո, ապա ինչի ենք ստորագրում նման փաստաթուղթ»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 541


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր