• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

«168 ժամ». Խանումյանի դեմ կատարված բռնությունը մեծ վնաս է ոչ միայն ԼՂ վարկանիշին, այլ առաջին հերթին՝ ԼՂՀ իշխանություններին

«168 ժամ». Խանումյանի դեմ կատարված բռնությունը մեծ վնաս է ոչ միայն ԼՂ վարկանիշին, այլ առաջին հերթին՝ ԼՂՀ իշխանություններինՆերկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Երեկ Ստեփանակերտում դաժան ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, ով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներից է: Նախօրեին Ստեփանակերտում հենց Խանումյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել երթ` դեպի ԼՂՀ նախագահի նստավայր` Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու պահանջով:

Ակնհայտ է, որ Խանումյանի դեմ կատարված բռնությունը մեծ վնաս է ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղի վարկանիշին, այլ առաջին հերթին՝ ԼՂՀ իշխանություններին ու նախագահ Բակո Սահակյանին: Առնվազն տրամաբանության հետ խնդիրներ պետք է ունենալ՝ մտածելու համար, որ այսպիսի պայմաններում, պատերազմական վիճակում ԼՂՀ իշխանությունը կարող էր գնալ նման քայլի: Բայց նույնպիսի խնդիրներ պետք է ունենալ նաև, որպեսզի զբաղեցնելով նախագահի մամլո խոսնակի պաշտոնը` անես այնպիսի հայտարարություններ, որոնց իմաստն այն է, որ «Խանումյանին հասնում էր»:

Տարբեր ձևակերպումներով՝ հենց այդ միտքն էր երեկ բոլոր լրատվամիջոցներում հայտնում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` գոնե ձևականորեն անգամ չդատապարտելով՝ որևէ քաղաքացու, այդ թվում ու առավել ևս` ԱԺ պատգամավորի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը: Այդպիսին են ժողովրդավարական երկրների կանոնները, որոնց այդքան շատ է սիրում հղում անել Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնությանը, ապա հաշվարկը շատ պարզ է. նախօրեին Խանումյանը ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց ցույց է անում, պահանջում է պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին, և հաջորդ առավոտյան նրան դաժան ծեծի են ենթարկում: Հասկանալի է` կասկածում են բոլորին, բացի Սամվել Բաբայանից, ով նախօրեին հայտարարել է, թե դեռ չի ծնվել մեկը, ով իրեն կասի, թե՝ «աչքի վերևը ունք կա»: Այսպիսով, կամ Բաբայանը շատ է ցանկանում, որպեսզի հայտնվի այդ մեկը, որին ինքը կկարողանա ապացուցել, որ «աչքի վերևը ունք չկա», կամ այլ շրջանակներ են ցանկանում, որպեսզի Բաբայանը ներքաշվի նման պատմության մեջ:

Այս պահին կարելի է միայն արձանագրել, որ «իր ժողովրդին օգնելու համար» Լեռնային Ղարաբաղ այցելած Սամվել Բաբայանի վերադարձի հաջորդ իսկ օրը Լեռնային Ղարաբաղին մեծ վնաս է հասցվել: Հարցը` թե ում է դա ամենաշատը ձեռնտու, շարունակում է օդում կախված մնալ: Մնում է միայն հուսալ, որ այդ հարցին չի պատասխանի Բաբայաններից Դավիթը»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 315


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն