• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 12:14 – Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Որդան կարմիրը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու համար

Որդան կարմիրը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու համարՈրդան կարմիր ներկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ոչ նյութական մշակութայինժառանգության ցանկում գրանցելու համար: Հաշվի առնելով հարևան որոշ երկրների մշակութային յուրացման քաղաքականությունը` խնդիրն այսօր խիստ ակտուալ է:

Այսօր եվրոպական ամենաբարձրակարգ ներկերն անգամ ունեն առավելագույնը մի քանի տասնամյակի երաշխիք, այնինչ Որդան կարմիրն իր գույնը պահպանում է հազարամայակներով: Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են հազարամյակներիվաղեմության հայկական կոթողների ավերակներում և հնագույն մատյաններում:

Առաջին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվողհիմնական ապրանքների ցուցակն սկսվում էրՈրդան կարմիրով: Այդ ներկի մասին բազմաթիվ վկայություններ կան օտար ևհայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «Արևելքի հրաշք» և «Արքայականծիրանի»:

Շուտով Որդան կարմիրը գրանցելու առաջարկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-իազգային հանձնաժողովին: Նշենք նաև, որ ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկումարդեն գրանցված են հայկական խաչքարը, դուդուկը, «Սասունցի Դավիթ» էպոսը և լավաշը:



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 645


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր