• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Ադրբեջանի զինուժն այս գիշեր կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Ադրբեջանի զինուժն այս գիշեր կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաեւ այս գիշեր:

օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի եւ մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

news.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 551


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր