• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Սյունիքում 17-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալված կա

Սյունիքում 17-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալված կա

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի «Թթու ջուր» կոչվող վայրում՝ մարտի 8-ին, 17-ամյա պատանուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով կա ձերբակալված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, 24 տարեկան։ Վերջինս կամավոր ներկայացել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նշենք, որ 2016թ. մարտի 8-ին` ժամը 23:20-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. օգոստոս ամսին ծնված Ա. Միրզոյանը:

Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պատանուն մարմնական վնասվածքը պատճառվել է Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի «Թթու ջուր» կոչվող վայրում՝ մարտի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է կասկածյալի ինքնությունը,

Ա.Միրզոյանը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաթունաբանական փորձաքննություններ:

news.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 560


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր