• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Ռուստամյան. ՀՅԴ-ն կողջունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

Роберт Кочарян

Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ քաղաքականություն, ապա ՀՅԴ կողջունի այդ որոշումը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


ՀՅԴ միշտ համագործակցել է Քոչարյանի հետ, նրանք ունեցել են լավ հարաբերություններ, ՀՅԴ-ը միևնույն ժամանակ ունեցել իր սեփական կարծիքն այս կամ այն հարցի շուրջ: Քոչարյանի նախագահության շրջանում ՀՅԴ իշխող կոալիցիայի մեջ էր և Ռուստամյանի խոսքով, Քոչարյանի իշխանության տարիները ՀՀ-ում տնտեսական աճի ու վերելքի տարիներ էին:


Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելով ՀՅԴ փորձում է չեզոքացնել Քոչարյանի գործոնը՝ զրոյացնելով նրա վերադառնալու հնարավորությունը:


Ռուստամյանն այդ հայտարարությունը տարօրինակ է համարում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը, երկար ժամանակ բոլոր մեղքերի համար մեղադրելով Քոչարյանին, այժմ քարոզում է նրա վերադարձը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 320


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր