• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆԸ` 30 ՄԼՆ ԴՈԼԼԱՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆԸ` 30 ՄԼՆ ԴՈԼԼԱՐ



ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆԸ` 30 ՄԼՆ ԴՈԼԼԱՐ


Առաջացած ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ. Էներգետիկայի նախարարություն:


Armef News-ը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Էներգետիկայի համակարգի առողջացման ծրագրին, որով, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում է համակարգի պետական ընկերությունների պարտքերի փոխհատուցում` Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը այսօր` փետրվարի 24-ին պարզաբանում է հրապարակել խնդրո առարկայի վերաբերյալ.


Հաշվի առնելով վարկի շուրջ առկա թյուրըմբռնումը՝ մեկ անգամ ևս հայտարարում ենք. սակագնի հիմքում դրված` էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ նախորդ երեք տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում (ՀԷՑ) առաջացել են ժամկետանց պարտքեր՝ պետական մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ։ Պարտքերի առաջացման պատճառներն են ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված` ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը։


Մեկ անգամ ևս արձանագրենք, որ էլեկտրաէներգետիկայի համակարգի պետական ընկերություններում ճեղքվածքի մի մասը (22.4 մլրդ դրամ), որն առաջացել է մինչև ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը՝ 2013-15թթ. առաքված էլեկտրաէներգիայի դիմաց արտադրող ընկերություններին ՀԷՑ-ի չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կփակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Չվճարումների հետ կապված` էներգետիկ համակարգի պետական ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ։

 

Այդ պայմաններում էլեկտրաէներգետիկայի համակարգի պետական ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար ներգրավել են կարճաժամկետ առևտրային վարկեր և կուտակել չվճարված պարտավորություններ: Դրանք վերակառուցելու նպատակով անցած տարի աշխատանքներ կատարվեցին Համաշխարհային բանկի հետ և մշակվեց էլեկտրաէներգետիկայի համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է ցածր տոկոսներով և երկարաժամկետ վարկային միջոցներ ներգրավել՝ համակարգի պետական ընկերությունների առևտրային վարկերը վերակառուցելու և չվճարված պարտավորությունները մարելու համար։ ՀԲ տրամադրած վարկի գումարը կազմում է 30 մլն դոլար։


Հարկ է նաև նշել, որ ՀՀ էլեկտրաէներգետիկայի համակարգի պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով և որևէ կերպ չի կարող ընդգրկվել ընկերությունների սակագներում:






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 1424


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր