• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Զախարյան. Հայաստանում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները

էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան

Հայաստանի էներգետիկ համակարգը ներկայումս գտնվում է ֆինանսական կայուն վիճակում։ Այդ մասին այսօր ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Moodys միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։


Ըստ Զախարյանի, դրան նպաստել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն ու վերջինիս կողմից իրականացված միջոցառումները։ «Արդյունքում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք մոտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հաստատված 11.2 տոկոսին», - ասել է Զախարյանը։


Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ, խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով, Ռուսաստանից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Դրան զուգահեռ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027 թվականը կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։ Այդ նպատակով, նախարարի փոխանցմամբ, աշխատանքներ են տարվում մասնավոր ներդրողներ ներգրավելու համար։


Բացի այդ, ըստ Զախարյանի, սպասվում է երկու նոր ջերմային կայանի կառուցում՝ Երևանում և Վանաձորում, որոնք ևս պետք է իրականացվեն մասնավոր կապիտալով։


Նախարարն ասել է, որ անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը ռազամավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես՝ ակնկալվում է մինչև 200 մեգավատ հզորությամբ քամու, 40-50 մեգավատ հզորությամբ՝ արևային կայանների և 120 մեգավատ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-երի կառուցում։ Ըստ Զախարյանի, դրանով Հայաստանը նպատակ ունի նվազեցնել դրսից ներկրվող էներգակիրների ազդեցությունը ներքին սակագների վրա։


Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերին, նախարարը խոսել է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձր լարման օդային գծերի կառուցման մասին, որոնք պայմաններ կստեղծեն էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանակումների և միջանցքի ձևավորման համար։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 576


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր