• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

25-ամյա վարորդը Գորիսում 07-ով բախվել է պուրակի եզրաքարերին. կան վիրավորներ

25-ամյա վարորդը Գորիսում 07-ով բախվել է պուրակի եզրաքարերին. կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Անգեղակոթ գյուղի բնակիչ, 25-ամյա Մանվել Կարապետյանը իր վարած ВАЗ 21074 մակնիշի 30 ՕՕ 157 համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցից դեպի Կոմիտաս փողոց տրանսպորտային միջոցների երթևեկության համար չնախատեսված գոտում բախվել է եզրաքարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Մ. Կարապետյանը և ուղևորներ, համագյուղացի, 68-ամյա Ջուլետա Պետրոսյանը և Սիսիան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մելինե Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հիվանդանոցում վարորդը հայտնել է, որ ինքը տեղանքին անծանոթ է եղել, ինչի պատճառով էլ վթարը տեղի է ունեցել:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
© shamshyan.com скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 1360


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր