• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայաստանում ատոմակայան կառուցելու հարմար տեղ չկա. Հ. Սանասարյան





Հայաստանում ատոմակայան կառուցելու հարմար տեղ չկա. Հ. Սանասարյան

Տնտեսություն
12:44 16/02/2016
Հայաստան

Հայաստանում ատոմակայան կառուցելու հարմար տեղ չկա. Հ. Սանասարյան




Ցանկացած օբյեկտ, առավել ևս ատոմակայն կառուցելու համար պետք է նախ՝ հասկանալ, որտեղ է դա կառուցվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ Հայաստանում ատոմակայան կառուցելու  նպատակահարմար տեղ չկա:



«Ցավոք բոլոր կառավարություններն էլ  ոչ լուրջ մոտեցում են ցուցաբերում այդպիսի օբյեկտներ կառուցելուն: Մենք ունեցել ենք վատ փորձ, մեր ատոմակայանը կառուցվեց խախտելով բոլոր նորմերը: Իսկ հիմա ԱԺ-ն օրենք է ընդունել, նույն շինհրապարակում ատոմակայան կառուցելու մասին»,-նշեց Հ. Սանասարյանը:

Նա թվարկեց ատոմակայան կառեցելու նորմերը, որոնք խախտվել են մեզ մոտ. «Առաջինը՝ սեյսմիկությունը շատ ցածր լինի, իսկ թափոնները թաղելու համար պետք է զրոյին մոտ լինի: Մեր ատոմակայանի տարածքում 17 հանգած հրաբխային կայան կա: Մյուս անթույլատրելի բանն այն է, որ այդ տարածում 70 մետր խորության վրա ջրեր են հոսում, որոնք լցվում են արտեզյան ջրամբար, փաստորեն, մինչ լցվելն արդեն ախտոտվում են: Անթույլատրելի է խիտ բնակեցված տարածքներին մոտ կառուցելը»:

Ըստ Կանաչների միության նախագահի, այս նորմերի մասին չեն խոսվել խորհրդային տարիներին, դրանք թղթի վրա հանձնվել են Չեռնոբիլի դեպքից հետո, իսկ այսօր Հայաստանում ատոմակայն կառուցելու սեյսմիկության քարտեզները կեղծված են, որպեսզի շինարարության համար քիչ ծախսեր կատարվի:

«Ատոմակայանները համաշխարհային մաֆիայի մեջ են մտնում, որտեղ յուրաքանչյուր պետությունից պահանջում են ամեն մի կՎտ-ի համար զիջումներ»,-հավելեց բանախոսն՝ ընդգծելով, որ անկախ նրանից կկառուցվի նոր ատոմակայան, թե ոչ, բոլոր դեպքում այլընտրանքային  էներգիայի ստեղծումը Հայաստանում պետք է պարտադրանք լինի:
 






Источник: www.panorama.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 505


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր