• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ





Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ

Իրավունք
16:47 15/02/2016
Հայաստան

Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ




ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2015թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի հետ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է իր պաշտպանյալին, որտեղ քննիչի կողմից որևէ արձանագրություն չի կազմվել: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այնուհետև քրեական գործի դատաքննության ընթացքում ծանոթանալով քրեական գործի նյութերին, ինքը տեղեկացել է, որ գործի նյութերին կցվել են քննիչ Ա. Շոխոյանի կողմից կազմված արձանագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզել է, որ նախաքննության ավարտման մասին հայտնելու արձանագրությունում առկա են իր ստորագրությանը նման ստորագրություն և ազգանվան ու անվան սկզբնատառի մասին գրառումներ, այնինչ նշված օրը որևէ արձանագրության տակ ինքը չի ստորագրել, իր ազգանվան վերաբերյալ գրառումը և արձանագրության մեջ դրված ստորագրությունը կեղծված է:



Ն. Մկրտչյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են փաստաբանի մատնանշած՝ ավագ քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ, նշանակվել են դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նախաքննության ավարտման մասին մեղադրյալին հայտնելու վերաբերյալ արձանագրության տակ առկա ձեռագիր գրառումները և ստորագրությունները կատարվել են անձամբ փաստաբան Ն. Մկրտչյանի կողմից:
Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել Ա.Շոխոյանի կողմից փաստաբան Ն.Մկրտչյանի ստորագրությունը և ազգանվան վերաբերյալ գրառումը կեղծելու եղանակով պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ փաստաբան Նարինե Մկրտչյանի արարքում առերևույթ կան ակնհայտ սուտ մատնության հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
 






Источник: www.panorama.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 393


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր