• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Մեր թեկնածուն հակազդելու է իշխանությանը. Ուրիխանյանը ներկայացրեց Նարեկ Ալոյանին

 

ԱԺ Պետաիրավակա հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածուների դիմումները: Հիշեցնենք, որ առաջադրվել է երեք թեկնածու: Իր կողմից ներկայացված թեկնածուին ներկայացրեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նրա խոսքով ասելիք այս թեմայի վերաբերյալ շատ կա: «Ես ուզում եմ շատ կարճ նշել դրանց մասին: Առաջին` ինձ համար ցավ է, որ ընդդիմադիր մեր գործընկերները իմ առաջարկներին, որոնք հրապարակավ արվեցին նաեւ  լիագումար նիստին, չգնացին միասնական քննարկումների, մեկ միասնական թեկնածուի առաջադրման համար: Դրա համար «Ալյանս»  կուսակցությունն իր  թիմից առաջադրել է  այն կադրին, որը ըստ իս ունակ է իրականացնել ՄԻՊ-ի գործառույթները»,- ասաց Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է Փոստանջյանի թեկնածությանը, ապա Ուրիխանյանն ասաց, թե իրեն համար ցավ է, որ Զարուհի Փոստանջյանի ընտրվելու պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը  կկորցնի խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքը: «Այն ընտրողները, ովքեր ակնկալում են, որ մինչեւ  նստաշրջանի ավարտը խմբակցությունը  կիրականացնի իր գործատույթները, կկորցնեն մեկ լուրջ ընդդիմադիր պատգամավոր», - նշեց Տիգրան Ուրիխանյանը: Խոսելով իր կողմից ներկայացված թեկնածուից, Ուրիխանյանը նշեց, թե առաջադրել է այն թեկնածուին, ով ՄԻՊ ընտրվելու պարագայում  ընդդիմությանը հարված չի հասցնում, եւ  ոչ էլ  իշխանության կողմից ներկայացված  թեկնածու է:  Ուրիխանյանը թվարկեց Նարեկ Ալոյանի մի քանի առավելություններ եւս, շեշտելով, որ վերջինս չնայած երիտասարդ է, սակայն տեւական ժամանակ է զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ:

Տիգրան Ուրիխանյանին հարցրեր չուղղվեցին: Ապա ՄԻՊ իր տեսլականը ներկայացրեց իրավապաշտպան Նարեկ Ալոյանը:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 773


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր