• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչ փորձություններ են սպասում քաղաքացիներին Նորքում (տեսանյութ)

Երևանի Նորք թաղամասի բնակիչները քաղաքի այլ հատվածներ հասնելու համար ստիպված են դժարություններ կրել։ Երթևեկության միակ մատչելի միջոցը դեպի Մասիվ գնացող 26-րդ երթուղայինն է, որից օգտվելը հեշտ գործերից չէ։


«Ժամերով սպասում ենք, մինչև գնում-գալիս է, մանավանդ ժամը վեցից հետո ավելի է վատանում, այստեղից քաղաք գնալու համար գնում ես խաչմերուկ և ուրիշ տրանսպորտով գնում, իսկ տուն գալիս ընդհանրապես չենք կարողանում գալ»,- ասում է նորքեցիներից մեկը։


Մեկ ուրիշն էլ նշում է. «Տրանսպորտը շատ վատ է աշխատում, առավոտները գնալ չի լինում, ժողովուրդը մնում է, այստեղից իջնողները չեն կարողանում նստել, սպասում են՝ մինչ հարևաններից մեկը կտանի»։


Երկուսից երեք կիլոմետր ճանապարհ ընդգրկող Նորքի Գևորգ Հովսեփյան, Նորք, 2-րդ նրբանցք փողոցների բնակչներին սպասարկող 26-րդ երթուղային բարձրանալ հաջողելու դեպքում քաղաքացիներին նոր փորձություններ են սպասվում։


«Պռեսս, իրար գլխի նստած, հավաքված, մի կերպ պպզած, եսիմ ոնց, ինչ վիճակ է տրանսպորտում»,- պատկերավոր նկարագրում է նորքեցին։


Տրանպորտի խնդիրը նորքեցիներին տանջող միակ հարցը չէ։ Ամեն ձյան գալու հետ փողոցները դառնում են դժվարանցանելի, տարածքն անբավարար է սպասարկվում։


Չհեռացված ձյունը հալվում է, անբարեկարգությամբ աչքի ընկնող փողոցներում ջրափոսեր են առաջանում։ Այստեղով հնարավոր է լինում քայլել միայն այս ու այն կողմ ցատկոտելու դեպքում։ Իսկ դպրոց գնացող երեխաներն ամեն օր ստիպված են անցնել դրանց միջով։


Իրավիճակի մասին Երևանի քաղաքապետարանից խոստացան արձագանքել։


Մանրամասները՝ տեսանյութով





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 516


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր