• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Քանդում են 126-ամյա նկուղը, փոխհատուցում՝ գնից երկու անգամ պակաս (տեսանյութ)

ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետը   հպարտությամբ ցույց է տալիս 126-ամյա շինությունը, որն իր պապը Վանից գաղթելուց հետո է կառուցել:


«Հնությունը աչքի լույսի պահպանել եմ, այսօր մտցրել են գերակա շահի տակ եւ ամբողջ տարածքի հետ միասին, պարզ է, որ սա էլ պետք է քանդեն: Ես զարմանում եմ, որ մեր իշխանությունները նման կառույցների վրա կարելի է ասել ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում»,- ասում է Պուշկինի 4/24 հասցեի բնակիչ Ալբերտ Կզարթմյանը:


Տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս ընկերությունը»: Սակայն ոչ միայն այդ շինությունն է քանդվելու, այլ նաեւ 10 տարի առաջ նրա կառուցած եռահարկ տունը:


«Այս բոլոր խարդախությունները կատարվում է «Անիկոմ» ՍՊԸ-ի միջոցով, գնահատման ընթացքում կեսից պակաս է գնահատվել: Նրանք գնահատել են 98 մլն դրամի չափով, իսկ փորձաքննությունների ազգային բյուրոն, գնահատել է մոտ 500 հազար դոլարի չափով»,- ասում է իրացման գոտու բնակիչը:


Նրա տեղեկություններով՝ «Անիկոմ» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներն էլ այժմ աշխատում են Փորձաքննությունների ազգային բյուրոյում:


Քաղաքացու հաղորդումների հիման վրա «Լոկալ Դեվելոփերս»-ի եւ «Անի Կոմ»-ի դեմ հարուցվել է քրեական գործ:   «Բայց այսօր քննչական գործն ընթանում է կիսամեռ վիճակում, դրանից հետո Մայրապետյանի ջանքերը հաջողեցին, քրեական գործը ընթանում է բավականին դանդաղ: Ապացույցներ այսօր ավելի քան կան՝ մեղադրանք ներկայացնելու համար «Անիկոմ» ՍՊԸ-ին եւ «Լոկալ դեվելոփերս»-ի որոշ աշխատակիցների, բայց մինչեւ օրս նրանց մեղադրանք առաջադրված չէ»,- ասում է Ալբերտ Կզարթմյանը:


Ի դեպ, որքան էլ ծանր է հեռանալ տնից,   համարժեք փոխհատուցման դեպքում նա պատրաստ է ազատել տունը՝ հանուն հանրային գերակա շահի։


 





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 579


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր