• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում կատարված փոփոխությունները


2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:




Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։



 



Անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև ս.թ. փետրվարի 10-ը:



 



Յուրաքանչյուր ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած, վճարման ցուցակով կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստը:



 



«Տեղեկացնում ենք նաև, որ, հետայսու խնամքի նպաստը կարող է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցվելու միջոցով, եթե շահառուն անձամբ կամ այլ անձի միջոցով Ծառայության տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվի համարը:


2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր են կնքել հետևյալ բանկերը.



 



1)                Հայբիզնեսբանկ
2)               Պրոմեթեյ բանկ
3)               ՀայԷկոնոմբանկ




Միաժամանակ, համապատասխան քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ:
 



Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում»,–ասվում է հաղորդագրությունում:



 




Источник: www.tert.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 815


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր