• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ՀՅԴ Գերագույն մարմնի նիստում պարզաբանվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի «բովանդակությունն ու ձևաչափը»


ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր կառույցի շուրջ 80 ներկայացուցիչների հետ դռնփակ խորհրդակցություն է անցկացրել հանրապետականների հետ համագործակցության վերաբերյալ։



Քննարկումից հետո դաշնակցական Աղվան Վարդանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով սահմանափակվել միայն պաշտոնական հաղորդագրությամբ։ Պաշտոնական այդ հայտարարությունը, սակայն, ևս պերճախոս չէ, իշխանության հետ կոալիցիայի կամ ինչպես իրենք են ասում համագործակցության վերաբերյալ ընդամենը մեկ նախադասությամբ ասվում է, որ խորհրդակցության ընթացքում պարզաբանվել է դրա բովանդակությունն ու ձևաչափը։



Ըստ Դաշնակցության հաղորդագրության, Գերագույն մարմինն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության հայտնի 7 կետերի հարցում արձանագրված դրական զարգացումների վերաբերյալ՝ ընդծելով, որ նոր Սահմանադրությամբ արդեն իսկ լուծվել են դրանց մեծ մասը։



Կոալիցիա կազմելու համար տարիներ առաջ հանրապետականին առաջադրված այս պահանջներից մեկն էլ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումն է, որն ըստ էության դեռ չի կատարվել, սակայն դաշնակցական Արծվիկ Մինասյանը պնդում է՝ խնդիր չեն տեսնում։



«Ստորագրությունը, որ այս պահին կա, միջազգային իրավիճակին համապատասխան՝ մի օր էլ դա չի լինի», - ասում է Մինասյանը։



Դաշնակցությանը իշխանության մաս դարձնելու շուրջ քննարկումները շարունակվում են նաև իշխող Հանրապետականում։ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ ուշ գիշերին ավարտված գործադիր մարմնի նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ դեռ հստակ որոշում չեն կայացրել․ - «Մենք դռները չենք փակում, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, բայց համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական։ Հայ հեղափոխական դաշնակցության հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը։ Միգուցե հաջորդ նիստի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո ես որոշակի նոր զարգացումների մասին կխոսեմ։ Բայց այս պահին որևէ բան հստակեցված չէ։ Կապրենք՝ կտեսնենք։ Այս պահին պաշտոնների բաշխում, որևէ կոալիցիոն քննարկում, որևէ վերջնական որոշում տեղի չի ունեցել»։



Թե որ գերատեսչություններն են հանրապետականները պատրաստ զիջել՝ առայժմ հայտնի չէ։ Դաշնակցության դիրքորոշումը, մինչդեռ, հստակ է․ երեկ «Ազատության» հետ զրույցում ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստ է ստանձնել տնտեսական ու արտաքին քաղաքականությանն առնչվող ոլորտները։



«Սրանք առաջնահերթություններ են և բխում են հանրապետությունում այսօր առկա դժվարություններից, որովհետև մեր հիմնական պրոբլեմը տնտեսական զարգացումն է։ Եվ էկոնոմիկա ասելով ես պարտադիր չեմ համարում միայն Էկոնոմիկայի նախարարությունը։ Տնտեսական բլոկի նախարարություններ՝ տարածքային կառավարում, այսինքն նաև մարզպետներ, և արտաքին գործերը։ Մենք արդեն իսկ հայտարարել ենք, և շատ վաղուց, որ արտաքին քաղաքականության ոլորտում մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, մեր կառույցների ներուժը ներդնել, որպեսզի Հայաստանի հեղինակությունը բարձրանա», - ասաց Բագրատ Եսայանը։




Источник: www.azatutyun.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 415


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր