• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սերժ Սարգսյանը գյումրեցիներից «այո» կորզելու շահադիտական նպատակներ է հետապնդել

Սերժ Սարգսյանը հանրաքվեի շեմին առանձնահատուկ շռայլ խոստումներ էր տալիս հատկապես գյումրեցիներին: Հանրաքվեի շեմին շտապ խորհրդակցություն էր կազմակերպվել Բաղրամյան 26-ում՝ Գյումրիի երկրորդական փողոցների ասֆալտապատման խնդրով:

Եվ ահա այս շտապ կարգով հրավիրված խորհրդակցության գլխավոր ինտրիգը Գյումրիի փողոցաշինության եւ բարեկարգման համար խոստացված 23 մլն եվրոն էր: Սերժ Սարգսյանն այդ օրը փորձեց առատաձեռն երեւալ, դեմքի խիստ մտահոգ արտահայտությամբ հորդորեց Բալասանյանին՝ չհապաղել եւ խոստանալ, որ այդ գումարը մինչեւ վերջին ցենտը ծառայելու է Գյումրիի բարեկարգման համար:

Սերժ Սարգսյանը փորձեց իբրեւ թե ցույց տալ, որ գումարն արդեն դարակում է, մնում է հենց երկուշաբթի օրվանից արագորեն գործի լծվել:


Հանրաքվեն անցավ, խոստացված երկուշաբթին եւս, եւ եկավ խոստումների համար պատասխան տալու ժամանակը…

ԳԱԼԱ-ում ձեւավորված Գյումրիի Համակարգող կենտրոնը, ինչպես եւ խոստացել էր քարոզարշավի ընթացքում, ձեռնամուխ եղավ հետեւողական կերպով պարզելու՝ իշխանությունների տրված խոստումները, որոնք առնչվում են Գյումրիին, ե՞րբ են կյանքի կոչվելու:

Գյումրիի Համակարգող կենտրոնն այս ընթացքում բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարությանը, տեղական եւ մարզային իշխանություններին գյումրեցուն հուզող հարցադրմամբ՝ ի՞նչ գործընթաց է մեկնարկել, որտե՞ղ է այդ 23 մլն եվրոն, ե՞րբ կսկսի գործել ԾԻԳ-ը եւ կոնկրետ ե՞րբ կսկսվեն շինարարական աշխատանքները եւ այլն…

Հարցում է ուղարկվել նաեւ խորհրդարանում Գյումրին ներկայացնող պատգամավորներին, թե նրանք ի պաշտոնե ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել խոստացված գումարը Գյումրի բերելու, ի շահ Գյումրիի եւ ի բարօրություն գյումրեցիների ծառայեցնելու համար:

Պատասխաններ ուղարկելու հարցում նամակների հասցեատերերը հապաղում են:

Հասկանալի է, որ մարդկանց, ովքեր պետք է պարզաբանեն հարցումներին, Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, աննախանձելի իրավիճակի մեջ է դրել:

Իշխանական բուրգի տրամաբանությունը, խաղի կանոնները միշտ այդպիսին են եղել. Սերժ Սարգսյանը մշտապես փորձել է սրբագրել իր դեմքը շատ դեպքերում իր թիմակիցների, բուրգի մյուս անդամների վարկաբեկման հաշվին:

Իսկ իրականում 23 մլն եվրոն կտրամադրվի՞ Հայաստանին, թե՞ ոչ, հարցին որեւէ մեկը պատասխան ունենալ չի էլ կարող, անգամ գործընթացն արագորեն սկսելու կոչեր անող Սերժ Սարգսյանը, քանի որ 23 մլն-ը վարկային միջոց է, եւ դեռեւս չկա անգամ վերջնական համաձայնություն՝ Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի կողմից՝ վարկը տրամադրելու վերաբերյալ:

Սա հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ի պատասխան Համակարգող կենտրոնի հարցմանը՝ կառավարությունից հայտնում են, որ ձեռք է բերվել նախնական համաձայնություն բանկի կողմից ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ եւ այժմ բանակցություններ են տարվում ֆորմալ պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Այսինքն կառավարությունը հաստատում է, որ դեռեւս չկա անգամ վերջնական համաձայնություն, ֆորմալ պայմանագիր, որ այդ գումարը կտրամադրվի: Ամեն ինչ բանակցությունների փուլում է դեռեւս, եւ երբ ավարտվեն բանակցությունները, կնքվի պայմանագիր.

«Օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգերն անցնելոց հետո այս տարվա ընթացքում կտրվի ծրագրի մեկնարկը»,- ասված է կառավարությունից ստացված պատասխանում:

Կառավարությունից տեղեկանում ենք նաեւ, որ ծրագրերի իրականացման գրասենյակը եւս դեռեւս ձեւավորված չէ:

Իսկ Սերժ Սարգսյանը, վերստին հիշեցնենք, նշում էր, որ երկուշաբթի օրվանից կարող են սկսել գործընթացը: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը հասարակությանը, մեղմ ասած, կեղծ տեղեկություններ է տվել, իսկ խորհրդակցությունները Գյումրիի քաղաքապետի, մարզպետի հետ բացառապես քարոզչական բնույթ են կրել՝ գյումրեցուն համոզելու, նրանից «այո» կորզելու շահադիտական նպատակներ հետապնդել:

Արմենուհի Վարդանյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 476


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր